Ավելի քան 700 հյուրեր 2016 թվականի ապրիլին ժամանել էին Երեւան՝ քննարկելու մարդկության առաջ ծառացած ամենահրատապ մարտահրավերները: Քննարկումների ընթացքում մարդասիրական գործունեությամբ զբաղվող գործիչները, գիտնականները, լրագրողներն ու փոձագետները ծանոթացան «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքներին: Նրանք Երեւանում էին՝ նաեւ փառաբանելու մերօրյա հերոսներին եւ մասնակցելու «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հանձման հանդիսավոր արարողությանը: Մրցանակի առաջին դափնեկիր դարձավ Մարգարիտ Բարանկիցեն:
Տեսանյութը ամփոփում է Երեւանում «Ավրորա» մրցանակի միջոցառումների կարեւորագույն պահերը: