2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ սկսեց Արցախի դեմ, որի հետեւանքով տուժեցին հազարավոր մարդիկ։ 90.000 մարդ ստիպված եղավ լքել իր տունը:
Պատերազմի բռնկումից հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անմիջապես սկսեց «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրը: Մեկնարկից ի վեր այն հատկացրել է ավելի քան 2.200.000 ԱՄՆ դոլար՝ օգնելով 131.000 մարդու տարածաշրջանում։ Սակայն, անելիքները դեռ շատ են։