2020 թ. սեպտեմբերին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ պատերազմի հետեւանքով տուժեցին հազարավոր մարդիկ, որոնցից շատերն ստիպված եղան լքել իրենց տները: Պատերազմից հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն սկսեց «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրը, որպեսզի աջակցեր այնպիսի նախագծերի իրականացմանը, որոնք անհապաղ մարդասիրական օգնություն էին տրամադրում տեղի բնակչությանը: Այսպիսով, տեղահանված բնակչությանը տրամադրվեց սնունդ, կացարան եւ տաք հագուստ, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության պարագաներ եւ կենսական նշանակության դեղամիջոցներ:
Այսօր ծրագիրն աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք աջակցում են եւ նպաստում տարածաշրջանի երկարաժամկետ սոցիալական զարգացմանը, ինչպես նաեւ ուղղված են պատերազմի հետեւանքով առավել սրված առողջապահական խնդիրներին: «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի բաղադրիչն է նաեւ տարածաշրջան բերել աշխարհի մարդասիրության ոլորտի առաջատարներին՝ տեղի բնակչությանն օգնելու եւ Արցախի միջազգային կարգավիճակին նպաստելու նոր հնարավորություններ գտնելու, տեղում արդյունավետ լուծումներ ապահովելու նպատակով:
Արցախի մարդասիրական ծրագրի մեկնարկից ի վեր՝ «Ավրորան» հատկացրել է ավելի քան 2.200.000 ԱՄՆ դոլար՝ աջակցելով 94 նախագծի Արցախում, որոնք իրագործվել են 65 տեղական եւ միջազգային գործընկերների միջոցով՝ օգնության ձեռք մեկնելով 131.000 մարդու տարածաշրջանում: