«Ավրորան» շարունակում է օգնել Արցախի բնակիչներին. արդեն հաստատվել է 14 նախագիծ՝ ընդհանուր ավելի քան 110.000 դոլար բյուջեով

«Ավրորան» շարունակում է օգնել Արցախի բնակիչներին. արդեն հաստատվել է 14 նախագիծ՝ ընդհանուր ավելի քան 110.000 դոլար բյուջեով

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է Արցախի՝ պատերազմի ընթացքում տուժած բնակչությանն ուղղված աջակցության ծրագիրը: Այս փուլում հաստատվել է 14 նախագիծ, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 116.600 ԱՄՆ դոլար: Նախագծերի հայտերն ընդունվում են «Ավրորայի» էլեկտրոնային հասցեով՝ [email protected]: Ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 18-ին: Ծրագրերի ընտրության եւ աջակցության չափանիշները հստակեցվում են եւ կհրապարակվեն երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին: Նոյեմբերի 24-ին կներկայացվի հաստատված նախագծերի իրագործման նախնական հաշվետվություն, իսկ նոյեմբերի 25-ին՝ ընտրված նախագծերի հաջորդ ցուցակը:

Նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատված նախագծերի թարմացված ցուցակը ներկայացված է ստորեւ.

Մարդասիրական անհապաղ օգնություն ընտանիքներին եւ երեխաներին

1.  Մարդասիրական անհապաղ օգնության տրամադրում Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ) բնակիչներին՝ 10.000 ԱՄՆ դոլար

2.  Անկողնային պարագաների 1.000 փաթեթի տրամադրում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ 12.000 ԱՄՆ դոլար

3.  500 տաք բաճկոնների արտադրություն Արցախի բնակիչների համար Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում` 12.000 ԱՄՆ դոլար

4.  Պատերազմից տուժած 600 արցախցիների աջակցության ծրագիր («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար

5.  200 տաքացուցիչի ձեռքբերում Արցախից ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների համար՝ 2.800 ԱՄՆ դոլար

Բժշկական օգնություն

6.  Արցախի համար շտապօգնության մեքենաների ձեռքբերում («Support Our Heroes» հիմնադրամի հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար

7.  Կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.000 ԱՄՆ դոլար

8.   55 ծալովի մահճակալի ձեռքբերում Արցախից տեղահանված մարդկանց համար («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.000 ԱՄՆ դոլար 

Վերականգնում, կահավորում

9.   Ստեփանակերտի հանրակացարանի կահավորում տեղահանված արցախցիների ժամանակավոր կեցության համար՝ 10.000 ԱՄՆ դոլար

10.   Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար

Սնունդ

11.   Սեւանում, Դիլիջանում, Երեւանում ապաստանած 166 մարդկանց սննդի կազմակերպում 15 օր շարունակ (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար

12.   30 օր շարունակ սննդի տրամադրում «Տիրամայր Հայաստանի» ճամբարում (Գյումրի) ապաստանած արցախցի 65 երեխաների եւ մեծահասակների՝ 9.750 ԱՄՆ դոլար 

Առաջին անհրաժեշտության իրեր

13.   Առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում Հայաստանում ապաստանած արցախցի 200 ընտանիքների համար («Հուսո տուն» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.000 ԱՄՆ դոլար  

14.   Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից տեղահանված եւ Հայաստան տեղափոխված երեխաներին (Արարատի մարզ, Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 2.050 ԱՄՆ դոլար: