logo
ՓԱԿԵԼMenu
Ավրորան ոգեկոչում է Ցեղասպանության նահատակների հիշատակը

Ավրորան ոգեկոչում է Ցեղասպանության նահատակների հիշատակը

2020 թ. ապրիլի 23-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով եւ Հայաստանում կառավարության կողմից կիրառվող սահմանափակումներով պայմանավորված՝ 2020 թ. միջոցառումները հասցված են նվազագույնի եւ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մարդկանց երթ դեպի Ծիծեռնակաբերդ չի կայանա: Այդուհանդերձ, խորհրդանշական ավանդույթը պահպանվում է՝ ռիսկը նվազեցնելու համար ձեռնարկելով կանխարգելիչ բոլոր միջոցառումները:

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, եւ «Ավրորան» ոգեկոչում է 1915–1923 թթ. բոլոր նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, նախաձեռնությունը ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւելու նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ամբողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակելու մարդասիրության շղթան աշխարհով մեկ: