Արմինե Բարխուդարյան

Արմինե Բարխուդարյան

Բժիշկ Արմինե Բարխուդարյանը նվիրյալ գինեկոլոգ է, որը դժվարին պայմաններում, այդ թվում՝ Աֆրիկայի հակամարտության գոտիներում աշխատելու մեծ փորձառություն ունի: 

Նա մեկն է այն երեք հայ բժիշկներից, որոնք 2017 թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խնդրանքով մեկ ամսով մեկնեցին Սուդան՝ հնարավոր դարձնելով Սուդանի այդ շրջանին սպասարկող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ, այդ ժամանակ դեռեւս «Ավրորայի» հերոս Թոմ Քաթինայի այցը Հայաստան: Չնայած տարրական դեղորայքի եւ բժշկական սարքավորումների բացակայությանը՝ գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանը Նուբայի «Գթության մայր» հիվանդանոցում մի քանի տասնյակ ծնունդ է ընդունել: Մինչեւ Սուդան մեկնելը Բարխուդարյանը մարդասիրական առաքելություն էր իրականացնում Քենիայի Մալինդի քաղաքի հիվանդանոցում, որտեղ նրա կարիքը մեծ էր: Արմինե Բարխուդարյանը վերջերս է վերադարձել Սիրիայից, որտեղ հայ սակրավորների եւ բժիշկների խմբի հետ չորս ամիս մարդասիրական առաքելություն էր իրականացնում:

Արմինե Բարխուդարյանը 2019 թ. «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան էր: