Հայկ Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» գիրքը ներկայացվել է Նյու Յորքում տեղի ունեցած Aurora Dialogues քննարկման ընթացքում: Գրքում զետեղված են նախկինում անհայտ 2200 լուսանկար, արժեքավոր արխիվային փաստաթղթեր եւ հազվագյուտ պատկերներ, որոնք ներկայացնում են հայերի նշանակալից ներդրումը Ամերիկայում: Գրքի հրատարակումն իրականացվել է «Նուբար եւ Աննա Աֆեյաններ» հիմնադրամի աջակցությամբ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անունից: