Փոխգնդապետ Գեւորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը եւ Արմինե Բարխուդարյանը, որոնք տարիներ շարունակ ծառայում են խաղաղությանը, ոչ մի րոպե չվարանեցին, երբ իմացան, որ իրենց կարիքը կա՝ թեկուզ աշխարհից կտրված մի վայրում: Երեք հայ բժիշկներ մեկնեցին Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու «Ավրորա» մրցանակի հերոս Թոմ Քաթինային եւ շարունակելու նրա մարդասիրական գործունեությունը, մինչ նա այցելում էր Հայաստան մասնակցելու «Ավրորայի» միջոցառումներին:
Տարածեք