logo
ՓԱԿԵԼMenu
Ճանապարհ դեպի Տաթեվ

Ճանապարհ դեպի Տաթեվ

Ասում են, թե հազար կիլոմետրանոց ճամփորդությունն սկսվում է մեկ քայլից: Երեւանից դեպի Տաթեւի վանք՝ Հայաստանի հարավարեւելյան հատված, յուրաքանչյուր քայլը դիտարժան կադր է: Տաթեւը Հայաստանի ամենահրապուրիչ տեսարժան վայրերից է: Վանքին կարելի է հասնել Հալիձոր գյուղից «ՏաԹեւեր» (Տաթեւի թեւեր) օդային ճանապարհով, որն ընդգրկված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում, որպես աշխարհի «ամենաերկար հետադարձելի ճոպանուղի»: Դեպի Տաթեւ ուղեւորությունը նույնքան հիասքանչ է, որքան նշանակետը: Երեւանից մեկնեք լուսաբացից մեկ ժամ առաջ, որպեսզի դիմավորեք Արարատյան դաշտավայրի լուսապայծառ առավոտը: Եւ սա դեռ սկիզբն է: