«Գրողը չի կարող լրագրող լինել, բայց ֆոտոլրագրողն իսկական լրագրող է»
Ով է նա
Ստամբուլն անչափ գեղատեսիլ մի քաղաք է։ Ուստի «Ստամբուլի աչք» կոչմանն արժանանալը, որը տրվել է Արա Գյուլերին՝ Թուրքիայի վարպետ հայ լուսանկարիչներից մեկին, կատակ բան չէ։
Գյուլերի բացառիկ տաղանդները նրան թույլ են տվել դառնալ Թուրքիայում Time-Life պարբերականի առաջին թղթակիցը, ինչից հետո նա համագործակցության բազմաթիվ պատվերներ է ստացել աշխարհի մի շարք այլ պարբերականներից եւ թերթերից։ Բրիտանական հեղինակավոր ամսագրերից մեկի հարցման արդյունքում նա ընդգրկվել է աշխարհի լավագույն լուսանկարիչների շարքում։
Ծնվել է Ստամբուլում, հայկական ընտանիքում։ Երեխա ժամանակ հաճախել է հայկական դպրոց եւ, չնայած ազգային պատկանելությանը, դարձել Թուրքիայի ամենահայտնի լուսանկարիչը։ Ամենահետաքրքիրն ու գուցե անսպասելին այն է, որ Գյուլերն ինքն իրեն համարում է կյանքը վավերագրող ֆոտոլրագրող, այլ ոչ թե արվեստագետ, ով ինքնարտահայտվում է լուսանկարչության միջոցով։
Հետաքրքիր փաստ
Թուրքիայի վարչապետի հետ դեպի երկրի խորքը կատարած մի ուղեւորության ընթացքում Գյուլերը հայտնաբերել է Աֆրոդիսիաս հնագույն քաղաքը (մ.թ.ա. 6-րդ դ.)։ Նա նկատել է հունական սյուներին նմանվող ավերակներ եւ հնագետների ուշադրությունը հրավիրել դրանց վրա։ Հնավայրը պեղելիս արդեն պարզվել է, որ այն ամփոփում է հունական մի հին քաղաքի ավերակները։
Ավելին