logo
ՓԱԿԵԼMenu
ԱՆՆԱ ԿԱԶԱՆՋՅԱՆ ԼՈՆԳՈԲԱՐԴՈ. ինժեներ

ԱՆՆԱ ԿԱԶԱՆՋՅԱՆ ԼՈՆԳՈԲԱՐԴՈ. ինժեներ

Աննա Կազանջյան Լանգոբարդոն Միացյալ Նահանգներում ճարտարագիտության ոլորտի առաջին կին ներկայացուցիչն էր։

Ծագումը

Լոնգոբարդոն ծնվել է 1928թ., Նյու Յորք քաղաքում։ Նրա հայրը հալեպահայ ներգաղթյալ էր: Մայրը՝ Կոստանդնուպոլսից էր (Թուրքիա), նրա ընտանիքը վերապրել էր Հայոց ցեղասպանությունը եւ հասել ԱՄՆ Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Մոր օրիորդական ազգանունը Յազեջյան է, իսկ նրա մեծ քեռին հայտնի վարժապետ եւ առաջնորդ հայկ Խոջասարյանն է (երբեմն հիշատակվում է Հոջասարյան)։

Ճանաչված է

Եղել է՝ Կոլումբիայի համալսարանից մեքենաշինության գծով գիտությունների բակալավրի կոչում ստացած առաջին կինը, Կին ճարտարագետների ընկերակցության առաջին խարտիայի ուսանող-անդամ, Իգլսթոնի մեդալով (Egleston Medal) պարգևատրված առաջին կինը։

Նշանավոր մտքեր

-Ես փորձում եմ իմ երեխաներին և թոռներին զգացնել տալ, որ իրենք կարող են. իրենց ունակությունների շրջանակում պետք է ջանասիրաբար աշխատեն, քանի որ աշխարհը մի մարգարտախեցի է, որը բացել է պետք։ Կարծում եմ՝ նման մոտեցումը տվել է իր արդյունքը։

Այլոց խոսքով

Ներառվել է Նյու Յորքի «100 ազդեցիկ կանայք» շարքում։