Էնդրյու Հադսոնը սոցիալական շարժման առաջնորդներից է: Նա ունի 25 տարվա աշխատանքային փորձ հանրային քաղաքականության, շահերի պաշտպանության ոլորտներում եւ բարձրաստիճան ղեկավարության կազմում՝ աշխատելով հասարակական կազմակերպությունների, ՄԱԿ-ի, մասնավոր հատվածի եւ կառավարության հետ: Նա համագործակցությունների զարգացման եւ անապահով մարդկանց կյանքը բարելավելու համար համակարգային փոփոխությունների մասնագետ է:
Էդրյու Հադսոնը Քաղաքականության զարգացման կենտրոնին է միացել 2021 թ. հունիսին՝ լինելով առաջին միջազգային տնօրենը, որպեսզի մշակի միջազգային նոր ծրագրեր: 2022 թ. ապրիլից կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենն է: Մինչեւ այս կենտրոնին միանալը նա Նյու Յորքում «Քրայսիս էքշըն» (Crisis Action) կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենն էր՝ ղեկավարելով ավելի քան 50-հոգանոց գլոբալ թիմ 11 երկրում: «Քրայսիս էքշընն» ստեղծում է կոալիցիաներ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը պատերազմական այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան, Եմենը կամ Հարավային Սուդանը:
Մինչեւ «Քրայսիս էքշընը» Հադսոնն աշխատել է Նյու Յորքում «Հյումն Րայթս Ֆըրսթ» (Human Rights Watch) մարդասիրական կազմակերպությունում, որտեղ համակարգում էր ՄԱԿ-ի տեղեկատվական արշավը, կառավարում էր Մարդու իրավունքների պաշտպանների ծրագիրը եւ ղեկավարում Լատինական Ամերիկայի աշխատանքը: Նախկինում Հադսոնն Ավստրալիայում փաստաբան է եղել՝ ներկայացնելով աղքատ հաճախորդների եւ փախստականների շահերը, ղեկավարելով իրավական բարեփոխումների հիմնական նախագծերը: Նա աշխատել է նաեւ Էկվադորում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ավստրալիայի պատվիրակության հետ, արտադատարանային կարգով մահապատիժների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հետ: Էնդրյու Հադսոնն ստացել է Մելբուռնի համալսարանի քաղաքագիտության եւ իրավագիտության պատվավոր կոչում, Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոցի Իրավունքի մագիստրոսի կոչում: Նա Ջոն Մոնաշի անվան կրթաթոշակառու է եւ «Ավստրալիայի առաջընթաց» նախաձեռնության (Australian Progress) տնօրենների խորհրդի անդամ: