logo
ՓԱԿԵԼMenu
Անաստաս Միկոյան՝ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի փոխնախագահ

Անաստաս Միկոյան՝ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի փոխնախագահ

«Մենք համարում ենք, որ ունենք մամուլի ազատություն։ Երբ մեկ միլիոնատեր ունի տասը թերթ, իսկ տասը միլիոն մարդ ոչ մի թերթ չունի, սա մամուլի ազատություն կոչվել չի կարող»։

 

Նրա մասին 

Անաստաս Միկոյանն այն «հին բոլշեւիկներից» էր, որ մասնակից են եղել Խորհրդային Միության ստեղծման պատմության շրջադարձային դրվագներին։ Նա Խորհրդային Միության ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից էր եւ բացառիկ էր նրանով, որ ապրել ու պաշտոնավարել է չորս գլխավոր քարտուղարների օրոք՝ Լենինից մինչեւ Բրեժնեւ։  

Ծնված լինելով Հայաստանի Լոռու մարզի Սանահին գյուղում՝ հաճախել է հայկական դպրոց եւ ընդունվել հոգեւոր ճեմարան, սակայն սկսելուց անմիջապես հետո թողել է այն, քանի որ կրոնական զգացմունքները գնալով նվազել են, իսկ հետաքրքրվածությունը սոցիալիզմով՝ աճել։ 

Եղել է Բոլշեւիկյան հեղափոխության ընթացքում Բաքուն գրաված 26 կոմիսարների թվում։ Հայ հեղափոխական դաշնակցության եւ դաշնակիցների հետ ճակատամարտում նրանք դուրս են մղվել երկրից եւ ապա ձերբակալվել։ Թեեւ 25 կոմիսարներին մահապատժի են ենթարկել, Միկոյանը, մինչ օրս չպարզված հանգամանքներում, հրաշքով կարողացել է փրկվել գնդակահարությունից։ 

Լենինի մահից հետո աջակցելով Ստալինին՝ դարձել է դիկտատորի դաշնակիցն ու նշանակվել Խորհրդային Միության կառավարության բարձրագույն պաշտոնների։ 

Չնայած Ստալինի հետ ունեցած մոտ հարաբերություններին եւ նրա պարանոիդալ դաժանություններում հավասար մեղսակցությանը՝ նա կարեւոր դերակատարում ունեցավ Խորհրդային Միության «կազդուրման» գործում։ Որպես մեկը, ով վերապրել էր ստալինյան զտումները եւ քաջածանոթ էր դրանց, նա գիտակցում էր, թե ինչքան մոտ է եղել մահվանն ու ինչպես է խուսափել դրանից։ Միկոյանն այնուհետեւ դարձել է Նիկիտա Խրուշչովի մոտ դաշնակիցը եւ իր աջակցությունը բերել դեստալինիզացիայի հարցում վերջինիս ջանքերին։ 

Լինելով Խրուշչովի ամենավստահելի խորհրդականներից մեկը՝ Կարիբյան ճգնաժամի ընթացքում Միկոյանը գործուղվել է Կուբա՝ Ֆիդել Կաստրոյի հետ հանդիպելու եւ բանակցելու, ինչը նա հաջողությամբ իրագործել է։ Ապա գործուղվել է Միացյալ Նահանգներ՝ պրոպագանդիստական հակաքայլ կատարելու, ինչը եւս լավ ընդունելություն է գտել։

                        

Հետաքրքիր փաստ 

Միկոյանին է պատկանում ամերիկյան մի շարք ուտեստներ, այդ թվում՝ հոթ-դոգը, համբուրգերը եւ պաղպաղակը, Խորհրդային Միություն բերելու նախաձեռնությունը։

 

Ավելին

Mikoyan's "Mission Impossible" in Cuba - George Washington University

TIME Magazine Cover