logo
ՓԱԿԵԼMenu
Անաս Արիմիյաու Անաս՝ մերօրյա հերոս

Անաս Արիմիյաու Անաս՝ մերօրյա հերոս

Անաս Արիմիյաու Անասը գանացի հետաքննող լրագրող է, որը մասնագիտացած է տպագիր մամուլի եւ վավերագրության մեջ: Նրա աշխատանքի առանցքում մարդու իրավունքներն են եւ կոռուպցիայի դեմ պայքարը Ենթասահարայի տարածաշրջանում: Անասի կարգախոսն է՝ «բացահայտում, ամոթանք եւ բանտարկություն»: Նա քողարկում է իր դեմքը բոլոր հանրային ելույթների ժամանակ՝ կրելով ուլունքագործ դիմակ: 2016 թ. Գանայի մամուլի հիմնադրամը նրա պատվին սահմանեց Անասի անվան մրցանակ: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ մեծարել այն խիզախ անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնում կարիքի մեջ գտնվողներին՝ հաճախ անտեսելով սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը: «Ավրորայի» համար պատիվ է լույս սփռել բացառիկ իրավապաշտպանների, բուժաշխատողների, ակտիվիստների, մարդասերների եւ մերօրյա այլ խիզախ հերոսների վրա, որոնք ավելի պայծառ ապագայի հույս են պարգեւում մարդկությանը: Պատիվ է այս յուրահատուկ անհատներին ներկայացնել աշխարհին եւ պատմել նրանց ամենօրյա աշխատանքի մասին: Սա հատկապես կարեւոր է մեր օրերում, երբ մարդկային տառապանքը մեղմելու համար առավել քան երբեւէ անհրաժեշտ է համերաշխություն, ապրումակցում եւ աջակցություն: