«Գրեմմիի» առաջադրված երաժշտական հիթերի հեղինակ ու կատարող Ալոե Բլեքն իր նոր՝ «SHINE» ստեղծագործությունն առաջին անգամ ներկայացրեց մայիսի 9-ին Լոս Անջելեսում կայացած 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: «SHINE»-ը գրելիս հեղինակը ոգեշնչվել է մերօյա հերոսների նվիրումով եւ խիզախությամբ, որոնք պայքարում են հանուն արդարության եւ մարդկության:
Ելույթ ունենալով արարողությանը՝ Ալոե Բլեքն իր խորին հիացմունքն արտահայտեց «Ավրորայի» հերոսների հանդեպ եւ իր կատարումը նվիրեց նրանց, ովքեր հույս են պարգեւում եւ բարեփոխում աշխարհը: