«Կարծում եմ՝ «Ավրորայի» համահիմնադիրները փայլուն լուծում գտան տրավմատիկ փորձառությունը հաղթահարելու՝ միաժամանակ արժանին մատուցելով դրա ահռելի նշանակությանը, երբ հանդես եկան ուժ տվող «Երախտագիտությունն՝ ի գործ» հայեցակարգով»:
Դիտեք «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ եւ Memory Matters ընկերության հիմնադիր եւ տնօրեն Էլիս Գրինվալդի ելույթը 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: Իր խոսքում նա անդրադարձել է այն հախուռն ժամանակաշրջանին, որում այսօր ապրում է աշխարհը, եւ ընդգծել այսօրվա գործողությունները ներկայացնելիս պատմական հիշողությունն օգտագործելու կարեւորության մասին: