ԱԼԲԵՐՏ ՊՈՂՈՍՅԱՆ. ԲԱՐՁԱԿԱՐԳ ՈՍԿԵՐԻՉ, ԳՈՐԾԱՐԱՐ, ԲԱՐԵԳՈՐԾ

ԱԼԲԵՐՏ ՊՈՂՈՍՅԱՆ. ԲԱՐՁԱԿԱՐԳ ՈՍԿԵՐԻՉ, ԳՈՐԾԱՐԱՐ, ԲԱՐԵԳՈՐԾ

Ալբերտ Պողոսյանը (Boghossian) ոսկերչական արվեստի հռչակավոր ներկայացուցիչ է։ Նա գործարարից կամ արվեստագետից ավելի լայն մոտեցում է ցուցաբերում զարդագործությանը։ Եվ այդ երկու ասպարեզներում էլ ունեցած հաջողությունների շնորհիվ նա եւ իր ընտանիքը Boghossian Foundation-ի միջոցով մասնակից են դարձել բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների, որոնցից շատերը վերաբերում են Հայաստանին։

Ծագումը

Ծնված լինելով Լիբանանում՝ Պողոսյանը Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին ընտանիքով տեղափոխվել է Արեւմտյան Եվրոպա՝ հաստատվելով նախ Բելգիայում, ապա՝ Շվեյցարիայում։

Ճանաչված է

Պողոսյանի Bogh-Art ընկերությունը ոսկերչական բարձրարժեք գլուխգործոցների մատակարար է։ Այն կատարելության է հասցրել զարդերի «ներդրվագ» ("inlay") ոճը, որում կիսաթանկարժեք քարերը դրվագված են թանկարժեք քարերով։

Նշանավոր մտքեր

-Մեր զարդեղենը պիտի անսովոր լինի։

-Մեզնից առաջ մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ Մենք ընդամենն այն առաջ ենք մղում՝ տեղում չդոփելու համար։ Ուզում ենք եւս մի քիչ ընդլայնել հնարավորի սահմանները, ինչն էլ անում ենք։

Այլոց խոսքով

«Գոհարների վարպետ...»,– գրել է ֆրանսիական Vogue-ը:

«Bogh-Art-ի[Պողոսյանի ընկերությունը] յուրաքանչյուր նմուշ մեկ առանցքային գաղափարի շուրջ է կերտված՝ ազատագրել ամեն գոհարի բացառիկ գեղեցկությունը»,– նշել է Hong Kong Tatler-ը:

«...Կարելի է համարել, որ Ալբերտ Պողոսյանը ոչ միայն «պողոսյանական արվեստի» վարպետն է, այլեւ ինքնին կյանքի արվեստի»,– բնութագրել է Swiss Style Magazine-ը: