logo
ՓԱԿԵԼMenu
ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ. ԿՈՄՊՈԶԻՏՈՐ

ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ. ԿՈՄՊՈԶԻՏՈՐ

Ալան Հովհաննեսը դասական երաժշտության ամերիկահայ անվանի կոմպոզիտոր է։ Իբրեւ ինքնատիպ արվեստագետ՝ մեծ հռչակ է ձեռք բերել 20-րդ դարի Ամերիկայում։

Ծագումը

Ալան Հովհաննեսը (իսկական անունը՝ Ալան Հարությունի Չաքմաքչյան) ծնվել է 1911թ.Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի Սոմերվիլ արվարձանում։ Հայրը ծագումով Կիլիկիայի Ադանա քաղաքից էր, իսկ մայրը՝ շոտլադական արմատներով ամերիկուհի։

Ճանաչված է

Ամերիկյան դասական երաժշտության ասպարեզում Ալան Հովհաննեսը հայտնի դարձավ իր կոմպոզիցիոն նորամուծություններով։ Բացառիկ տաղանդավոր լինելուց եւ հարյուրավոր գործեր ստեղծելուց բացի (իր խոսքերով՝ հազարավոր գործեր էլ ինքն իր ձեռքով է այրել), նա հայտնի է նաեւ արեւելյան մեղեդիների նորովի ներմուծմամբ՝ իբրեւ հետեւանք հայ ժառանգության եւ դեպի Հնդկաստան ու Կորեա կատարած ուղեւորությունների թողած ազդեցության։

Նշանավոր մտքեր

-Մանկության տարիներին հայրս Կոմիտասի խմբերգերի մի հրաշալի ձայնագրություն ուներ։ Կոմիտասն ինձ համար մինիմալիզմի անգերազանցելի վարպետ է եւ նրա միջոցով էր, որ ես ընկալեցի հնարավորինս նվազագույն նոտաքանակով առավելագույնն արտահայտելու գաղափարը։

-Ես առաջարկում եմ ստեղծել կոմպոզիցիոն հերոսական եւ մոնումենտալ ոճ, որը մարդկանց կոգեւորի իր պարզությամբ, զերծ կլինի անցողիկ մոդայից, արհեստական պաճուճանքից եւ կեղծ խոհականությունից, կլինի ուղղամիտ, հզոր, անկեղծ, միշտ ինքնատիպ եւ երբեք՝ անբնական։ Երաժշտությունը պետք է փրկել քայքայումից ու լճացումից։

-Բնությունը ես միշտ համարել եմ Աստծո հանդերձանք:

Այլոց խոսքով

«... Նրա երաժշտության բարձր որակն ու ներշնչանքի մաքրությունը երեւան են գալիս նրա մեղեդիների (որոնք ինքնուրույն ստեղծագործություններ են, այլ ոչ՝ ֆոլկլորի մշակում) բացառիկ գեղեցկության մեջ՝ թողնելով չգերազանցված քաղցրության մի զգացում։ Դրանց մեջ ճչացող, ցուցադրական, պարզունակ կամ ցածր ու անճաշակ բան չկա։ Նրա երաժշտությունը հաճույք է մեր ակաջի եւ մտքի համար»,– ասել է գրող եւ կոմպոզիտոր Վիրջիլ Թոմսոնը:

«... Քսաներորդ դարի ամենաբեղուն կոմպոզիտորներից մեկը...»,– նշել է Քրիսթեն Գրիմշոուն:

Նշանավոր գործեր

Սկավառակներ

Շուտով

Համերգներ