Ալեն Պրոստ՝ «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի չեմպիոն

Ալեն Պրոստ՝ «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի չեմպիոն

«Հաղթիր ինչքան հնարավոր է դանդաղ»:

 

Նրա մասին 

Ալեն Պրոստը «Ֆորմուլա1» ավտոմրցաշարի քառակի չեմպիոն է։ Իր կարիերայի տարիներին համարվել է սպորտի պատմության մեջ ամենաշատը հաղթած սպորտսմենը եւ լավագույն մրցարշավորդը՝ ռեկորդներ սահմանելով ըստ հաղթանակների թվի, լավագույն շրջանների եւ միավորների։  

Պրոստը ծնվել է Ֆրանսիայում՝ ֆրանսիացի հորից եւ հայազգի մորից։ Ավտոմրցարշավում իր կարիերան սկսել է կարտինգից, որտեղ ապացուցել է իր կարողությունները՝ հաղթելով մի քանի մրցաշարում, ինչի շնորհիվ հնարավորություն է ստացել տեղափոխվելու ավտոմրցաշարային ասպարեզ։  

Ալեն Պրոստը մուտք է գործել «Ֆորմուլա1»՝ լինելով «Մաքլարեն» ընկերության թիմի անդամ, սակայն ի վերջո անցել է նաեւ «Ռենո» եւ «Ֆերրարի» մեքենաների։ Եղել է կոկիկ ոճի եւ լրջմիտ ու կանխազգաց ստրատեգիայի վարորդ, տիրապետել մաքուր տեխնիկայի, ինչի շնորհիվ արժանացել է «Պրոֆեսոր» մականվանը։ «Գրան պրի» մրցաշարերում նրա սահմանած ռեկորդները գերազանցվել են շուրջ մեկ տասնամյակ անց միայն՝ Միխայել Շումախերի կողմից։ 

Պրոստի կարիերան անքակտելիորեն կապված է եղել Այրտոն Սեննայի՝ իր ամենակատաղի մրցակից-հակառակորդի ու ընկերոջ հետ։ Սկանդալների ու դառը վեճերի երկարատեւ շրջանից հետո, սակայն, երկու մրցարշավորդներն էլ ընդունել են մեկը մյուսի անուրանալի դերակատարությունն իրենց հմտությունների կատարելագործման հարցում, ինչի շնորհիվ կարողացել են դառնալ ավտոմրցարշավի պատմության երկու լավագույն սպորտսմեններ։ 

 

Հետաքրքիր փաստ 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը Պրոստին պարգեւատրել է Ֆրանսիայի բարձրագույն քաղաքացիական պարգեւով՝ Պատվո լեգեոնի շքանշանով։

 

Ավելին

Alain Prost - McLaren

Racing’s Record Break - New York Times 

Alain Prost - ESPN