«Ավելի լավ կյանք այսօր. փախստականների ինքնապահովում» համաժողովն իր հարկի տակ կընդունի պետական պաշտոնյաների (փախստականներ ապաստանող եւ դոնոր երկրներից), նշանավոր մարդասերների, գործարարների, ՄԱԿ-ի պաշտոնյաների եւ հասարակական կազմակերպությունների ավագ ներկայացուցիչների։ Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես կգան Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը, Կանադայի նախկին վարչապետ, Club de Madrid համաշխարհային առաջնորդության միության անդամ Քիմ Քեմփբելը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, YARID («Աֆրիկացի երիտասարդ փախստականները՝ հանուն համապարփակ զարգացման») կազմակերպության համահիմնադիր Ռոբերտ Հակիզան, IKEA հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Փեր Հեգենեսը, ինչպես նաեւ Նյու Յորքում ՄԱՓԳՀ-ի կապի գրասենյակի փոխտնօրեն Մարիա Ստավրոպուլո, Քելլի Լիսոն, գլխավոր խորհրդադու, Փախստականների ինքնապահովման նախաձեռնություն։ Միջոցառման մոդերատորն է IRIN News լրատվական գործակալության տնօրեն Հեբա Ալին։
Համաժողովն իր ուշադրությունը կուղղի այն հարցի վրա, թե ինչ կարող են անել մասնավոր սեկտորը, ընդունող եւ դոնոր երկրները, փախստականների ինքնօժանդակության խմբերը եւ նպաստամատույց հանրությունը, որպեսզի աջակցեն եւ քաջալերեն փախստականներին տնտեսական եւ սոցիալական մասնակցություն ցուցաբերել ապաստանած երկրներում՝ կառուցելով ավելի լավ կյանք այսօր (#BetterLivesNow)։