Օրակարգ

Օրակարգ

2018թ. Aurora Dialogues երեւանյան քննարկումները տեղի կունենան հունիսի 9-ին, Մատենադարանում։ Քննարկման ընթացքում ուշադրության կենտրոնում լինելու է անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու եւ ավելի բարվոք ապագա ձեւավորելու կարեւորությունը։ Ելույթների, ցուցադրությունների, կլոր սեղանների եւ հարցուպատասխանների միջոցով մասնակիցները կուսումնասիրեն, թե ոգեշնչումն ու զորացումը ինչպես կարող են օգնել հասնելու տեւական եւ մնայուն փոփոխությունների։

ՈԳԵՇՆՉԻՐ, ԶՈՐԱՑՐՈՒ, ԱԶԴԻՐ

ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔ

Վարդան Գրեգորյան, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ

ՀԻՄՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

«Երախտագիտությունն՝ ի գործ» շարժումը զորացնում է հերոսներին, որպեսզի վերջիններիս գործունեությունն ազդեցություն ունենա։ Այն ոգեշնչում է գործի՝ պատմելով արհավիրքների դեմ ոտքի ելած մարդկանց պատմությունները։ 2018թ. Aurora Dialogues երեւանյան քննարկումների հիմնական նպատակն է լինելու ուսումնասիրել եւ հասկանալ, թե օրըստօրե հիասթափվող աշխարհում ՈԳԵՇՆՉՈՒՄՆ ու ԶՈՐԱՑՈՒՄՆ ինչպես կարող են օգնել ձեւավորելու տեւական եւ մնայուն ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ։

 

ՏԵՂԵԿԱՑՐՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒ

ՆԵՐԱԾԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ

Դիրք Յակոբս, Բրյուսելի ազատ համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

Ինչ դեր է կատարում տեղեկատվությունը գործող կողմերին (հումանիտար ճգնաժամերում տուժածներից մինչեւ նրանց օգնելու գործին նվիրվածներին ու լայն հասարակությունը) զորացնելու եւ դրանով հումանիտար ճգնաժամերը լուծելու, փոփոխությունների ընթացքն առաջ մղելու եւ վստահության ներկայիս բացերը լրացնելու հնարավորություն ստեղծելու հարցում։

 

ԶՈՐԱՑՐՈՒ ԵՎ ՈԳԵՇՆՉԻՐ

ՆԵՐԱԾԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ

Ալիս Մ. Գրինվալդ, Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն

Դեմ-առ-դեմ հանդիպում «Ավրորայի» հերոսների հետ

Ոգեշնչման կարեւորությունը փոփոխություն ստեղծող կողմերին զորացնելու գործում, «Ավրորայի» հերոսների անձնական շարժառիթների դերն իրենց գործում, եւ այն ուղիները, որոնցով «Ավրորան» կարող է աջակցել մարդասերներին։

 

ԱԶԴԻՐ՝ ՀԱՍՆԵԼՈՒ ՏԵՎԱԿԱՆ ԵՎ ՄՆԱՅՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

Քննարկումները կտարվեն այն հարցի շուրջ, թե ինչն է ազդեցությունը դարձնում տեւական եւ մնայուն՝ պատասխանելով նաեւ հետեւյալ հարցերին՝

  • Ի՞նչ է ազդեցությունը։
  • Պե՞տք է արդյոք ռեսուրսներ հատկացնել ազդեցությունը չափելուն եւ ինչպե՞ս։ Ո՞վքեր են գործի պատասխանատուները։
  • Ի՞նչն է համարվում տեւական եւ մնայուն։ Պե՞տք է արդյոք ձգտել դրան եւ ինչպե՞ս։

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵԼՈՒՅԹ

Նուբար Աֆեյան, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, գիտական նորարար, ձեռներեց եւ բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

 

2018թ. Aurora Dialogues երեւանյան քննարկումների հավելյալ ծրագիր

Որպես Aurora Dialogues քննարկումների հավելյալ ծրագրի մաս՝ Երեւանի համալսարաններում հունիսի 6-ից մինչեւ 11-ը կկազմակերպվեն ոգեշնչման, զորացման եւ ազդեցության հարցերին վերաբերող դասախոսություններ, որոնք կներգրավեն երիտասարդությանը՝ ծանոթացնելով նրանց «Ավրորայի» կատարած աշխատանքի եւ աշխարհում հումանիտար ճգնաժամերի հետ։

 

Հանդիպում 2018թ. «Ավրորայի» հերոսների հետ

Օր եւ ժամ. հունիսի 6, 2018 թ.՝ 18:00 – 20:00

Վայր. Հայաստանի ամերիկյան համալսարան (մեծ դահլիճ)

 

Սթիվեն Քյուրքչյան, «Երեսուն տարի անց. Հայաստանյան ավերիչ երկրաշարժը, որը ցնցեց աշխարհը»

Օր եւ ժամ. հունիսի 7, 2018 թ.՝ 15:00 – 17:00

Վայր. Երեւանի պետական համալսարան (Չարենցի անվան դահլիճ)

 

Լիցքավորելով աշխարհը. «Ավրորա» մարդասիրական նախագիծ UWC դպրոցների եւ քոլեջների համար

Օր եւ ժամ. հունիսի 8, 2018թ.` 11:00 – 13:15

Վայր. ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

 

«Փոխել, երբ փոփոխություն անելը բարդ է». Քննարկում դեսպան Սամանթա Փաուերի եւ Enough (բավ է) նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգաստի հետ

Օր եւ ժամ. հունիսի 8, 2018թ.` 17:00 – 18:30

Վայր. Հայաստանի ամերիկյան համալսարան (Մանուկյան դահլիճ)

 

Լորդ Արա Դարզի, «Նորարարությունն առողջապահության ոլորտում»

Օր եւ ժամ. հունիսի 8, 2018թ.՝10:30 – 12:00

Վայր. Երեւանի պետական բժշկական համալսարան

 

Հանդիպում 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի հետ

Օր եւ ժամ. հունիսի 11, 2018թ.` 13:30 – 14:30

Վայր. Հայ-ռուսական համալսարան