Ծրագիրը կանդրադառնա «մեր երազած ապագայի», անհատական կարիքների եւ ազդեցություն գործողների աշխատանքի միջեւ գոյություն ունեցող տարբերություններին ու խզումներին: Կքննարկվեն ազդեցության նպատակներն ու դրա հիմնական ցուցիչները՝ հատկապես ուշադրություն դարձնելով այն դեպքերին, որոնք ի ցույց են դնում դրական սոցիալական փոփոխություններ բերողների աշխատանքը, ովքեր կարող են ոգեշնչել, աջակցել ուրիշներին եւ մղել նրանց իրական ազդեցություն գործելու:
Ողջույնի խոսք. Նուբար Աֆեյան, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
Բացման խոսք. «Երախտագիտությունն՝ ի գործ», Մարգարիտ Բարանկիցե, «Մեզոն Շալոմի» հիմնադիր, 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր
Բացման քննարկում. «Ազդեցության թիրախները եւ ցուցանիշները»
Հիմնական քննարկում. «Մեր երազանքի ապագան»
Կլոր-սեղան քննարկումներ. Մասնակիցները կխոսեն հրատապ խնդիրների մասին եւ հարցեր կուղղեն համաժողովին մասնակցող փորձագետներին