2024 թ. «Ավրորայի» միջոցառումները Լոս Անջելեսում. ֆոտոշարք

2024 թ. «Ավրորայի» միջոցառումները Լոս Անջելեսում. ֆոտոշարք

2024 թ. մայիսի 8–10-ը ողջ աշխարհից ժամանած միջազգային փորձագետներն ու իրենց ոլորտի առաջատարները՝ քննարկում էին համաշխարհային մարդասիրական ամենաարդիական խնդիրները: Այս ընթացքում հայտարարվեց նաեւ «Ավրորա» մրցանակի այս տարվա դափնեկրի անունը: Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումն ու մյուս միջոցառումները, որոնք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կազմակերպել էր Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ, հնարավորություն տվեցին ծավալելու բովանդակային ու գործողության մղող քննարկումներ՝ փառաբանելով մարդկային ոգու տոկունությունը: 

Դիտեք ստորեւ ներկայացված ֆոտոշարքը, որն անդրադառնում է Լոս Անջելեսում կայացած միջոցառումներին:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը ողջունում է 2024 թ. «Ավրորայի» միջոցառումների հյուրերին: Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 8, 2024 թ.:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Լոս Անջելեսում 2024 թ. «Ավրորայի» միջոցառումների համանախագահ Նուբար Աֆեյանը ողջունում է Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի մասնակիցներին։ Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 9, 2024 թ.:

 

«Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ Էրիկ Էսրայիլյանի եւ Միլքենի ինստիտուտի նախագահ Մայքլ Միլքենի միջեւ դինամիկ քննարկումով սկսվում է Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը: Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 9, 2024 թ.:

 

Խաղաղության միջազգային ինստիտուտի նախագահ եւ գործադիր տնօրեն Զեյդ բին Ռաադ ալ Հուսեյնը հիմնական ելույթով է հանդես եկել Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումում՝ անդրադառնալով իրավապաշտպանների ուժին: Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 9, 2024 թ.:

 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը անցնում է դռնփակ քննարկման՝ ընտրելու 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին, որոշ անդամներ միանում են հեռակա: Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 9, 2024 թ.:

 

«Վաշինգթոն փոսթ» օրաթերթի սյունակավար, լրագրող եւ նովելիստ Դեյվիդ Իգնաթիուսը եւ UWC Դիլիջանի շրջանավարտ, Ամալ Քլունիի անվան կրթաթոշակառու Դալյա Աթալլահը պատրաստվում են 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը: Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 9, 2024 թ.:

 

Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը քաղաքի անունից պատվոգրեր է հանձնել Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի պրոֆեսոր, «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի գործադիր տնօրեն Հաննա Գերիին եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանին «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 9, 2024 թ.: 

 

2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության մասնակիցները դիտում են World Central Kitchen մարդասիրական կազմակերպության հիմնադիր Խոսե Անդրեսի տեսաուղերձը: Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 9, 2024 թ.: 

 

2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի կենտրոնի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն ողջունում է 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության մասնակիցներին: Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 9, 2024 թ.: 

 

«2024 թ. «Ավրորայի» միջոցառումները Լոս Անջելեսում, որոնք կազմակերպվել են Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ, վկայում են այն մասին, թե ինչերի կարող ենք հասնել, երբ միավորում ենք ուժերը իրական, նվիրված եւ ալտրուիստ մարդկանց հետ, ինչպիսին դուք բոլորդ եք»: 

2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը ներկա հյուրերին է ողջունում Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բարերար, կինոպրոդյուսեր, ձեռներեց, «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլյանը: Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 9, 2024 թ.: 

 

Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը դիմում է 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության մասնակիցներին: Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 9, 2024 թ.: 

 

2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը վիրտուոզ ջութակահար Դիանա Ադամյանը կատարել է հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը եւ իր կատարումը նվիրել մերօրյա վայրագություններից տուժած մարդկանց: Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 9, 2024 թ.: 

 

2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ իր հատուկ ուղերձում դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր եւ հեղինակ Ջո Մանգանիելոն խոսում է ցեղասպանությունը վերապրածների պատմությունները ներկայացնելու պատասխանատվության մասին, ինչպիսին եղել է իր մեծ տատը: Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 9, 2024 թ.: 

 

««Ավրորայի» շնորհիվ ես հանդիպեցի մարդկանց, որոնք ինձ սովորեցրին ամենակարեւոր դասը՝ հավատարիմ մնալ արժեքներին ու սկզբունքներին՝ անկախ քո շուրջը տիրող իրավիճակից»։ 

2024 թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ընթերցում է Բաքվի բանտից ուղղած նրա նամակը։ Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 9, 2024 թ.: 

 

«Գրեմմիի» առաջադրված երգիչ եւ երգահան Ալոե Բլեքն առաջին անգամ իր նոր՝ «SHINE» ստեղծագործությունը ներկայացնում է 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: Այս ստեղծագործությունը հարգանքի տուրք է բոլոր նրանց, ովքեր հույսի շող են պարգեւում խավարում: Այս երգը ձոն է ուրիշների կյանքը բարեփոխելու՝ նրանց անվարան նվիրումին: Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 9, 2024 թ.: 

 

««Ավրորան» մոռացվածների մասին է։ Այն մոռացված մարդկանց, մոռացված ճգնաժամերի, մոռացված ցեղասպանությունների մասին է։ Մենք գիտենք՝ ինչ է նշանակում լինել մոռացված։ Գիտենք, թե ինչ սպիներ է թողնում այն։ Եվ մենք մեր աջակցությունն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք այսօր անցնում են դրա միջով»։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանի ելույթը 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 9, 2024 թ.: 

 

Լոս Անջելեսում բնակվող փոքրիկ Ավրորա Մանուկյանը հայտարարում է 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին՝ բժիշկ Դենիս Մուկվեգե: Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 9, 2024 թ.: 

 

«Ավրորա» մրցանակի դափնեկիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեն մրցանակի շնորհման արարողության ժամանակ ստանում է ավանդական խաղողի որթը: Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 9, 2024 թ.: 

 

«Ավրորայի» համահիմնադիր, Տնօրեների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանի եւ «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլյանի հետ քննարկումը, որը վարում է Devex մեդիահարթակի հիմնադիր նախագահ եւ գլխավոր խմբագիր Ռաջ Կումարը: Լոս Անջելես, Կալիֆորնիա: Մայիսի 10, 2024 թ.: