2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, Aurora Dialogues քննարկումները եւ հարակից միջոցառումները տեղի ունեցան 2018թ. հունիսի 8-10-ը, Հայաստանում:
Ամբողջ աշխարհից հայտնի մարդասերներ, գիտնականներ, բարերարներ, մարդու իրավունքների պաշտպաններ, կառավարության անդամներ, լրագրողներ եւ գործարարներ հավաքվել էին` միասին գտնելու այն քայլերը, որոնք կնպաստեն մարդասիրական ամենահրատապ խնդիրների լուծմանը:
Դեյվիդ Իգնաթիուս, «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի փոխխմբագիր եւ սյունակավար. «Ես ուրախ եմ, որ այլոց տառապանքների մասին բարձրաձայնելու այս նոր ջանքերը գալիս են այստեղից՝ Հայաստանից, մի երկրից, որը լավ գիտի, թե ինչ է տառապանքը։»