2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքերը ներկայացվեցին Հայաստանում՝ 2017թ. Aurora Dialogues քննարկումների ընթացքում: Ըստ հետազոտության՝ հումանիտար գործունեությունն անկման փուլում է, եւ փախստականների ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ միջազգային առաջնորդների ու նրանց գործադրած ջանքերի հանդեպ առկա է խորն անվստահություն: Հանրային կարծիքի հետազոտությունը, որին մասնակցել է 6500 հոգի՝ 12 երկրից, փաստում է, որ հարցվածների ընդամենը 9 տոկոսն է հավատում, որ իրենց գործունեությունը կարող է փոփոխություններ բերել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում: «Ավրորա» մարդասիրության ցուցիչի երկրորդ հետազոտության մասին ավելին կարող եք իմանալ այստեղ:
2016թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքները ներկայացվեցին 2016թ. ապրիլի 22-ին Երեւանում կայացած Aurora Dialogues քննարկումների ընթացքում: ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից եւ Իրանից հետազոտությանը մասնակցած բոլոր 4,600 հարցվողները որպես ներկայիս եւ առաջիկա հինգ տարիների հումանիտար ամենահրատապ մարտահրավեր նշել են ահաբեկչությունը, իսկ ապա՝ հարկադիր միգրացիան։ Հետազոտությունը բազմաթիվ հարցերում երեւան է հանել ընկալումների եւ իրականության միջեւ մեծ խզում։ Ամերիկյան, բրիտանական եւ ֆրանսիական հասարակությունները զգալիորեն թերագնահատել են սիրիացի փախստականների թիվը (համապատասխանաբար՝ 4.7 մլն, 4.5 մլն եւ 4.5 մլն)։ «Ավրորա» մարդասիրության ցուցիչի առաջին հետազոտության մասին ավելին կարող եք իմանալ այստեղ: