2017թ. մայիսի 27-ին եւ 28-ին Հայաստանում կայացավ 2017թ. Aurora Dialogues-ը՝ ամենհրատապ գլոբալ հումանիտար խնդիրներին նվիրված երկօրյա քննարկումը: Ծրագիրն անդրադարձավ հարցերի այնպիսի լայն շրջանակի, ինչպիսիք են փախստականների ճգնաժամի պատճառները, դրա աղետալի հետեւանքները, ինչպես նաեւ դրանց պատասխանների տարբեր ձեւերը՝ հումանիտար օժանդակություն, կրթություն, սոցիալական ինտեգրացիա, որոնք ազդում են առավել ռիսկային խմբերի վրա:
Բացման խոսք
2017թ. մայիսի 27-ին UWC Dilijan միջազգային դպրոցը հյուրընկալեց 2017թ. Aurora Dialogues քննարկումների առաջին օրը: Ժամանած հյուրերը հնարավորություն ունեցան շրջելու UWC Dilijan-ում եւ տեսնելու ուսանողների աշխատանքների օրինակներ: 2017թ. Aurora Dialogues քննարկումները մեկնարկեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ UWC Dilijan դպրոցի տնօրեն Դենիս Դեւիդսոնի բացման խոսքերով:
Բացման խոսքին հետեւեց «Էդելման» ընկերության Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ Եվրոպայի գծով գործադիր տնօրենի Էդ Ուիլյամսի խոսքը, ով ողջունեց հյուրերին եւ խոսեց դժվարությունների պահին չհանձնվելու կարեւորության մասին: «Անհատները կարող են փոփոխություններ բերել: Մեկ մարդը կարող է փոփոխություն բերել»,- ասաց նա:
«Լիցքավորելով աշխարհը». կրթություն հանուն բոլորի
«Լիցքավորելով աշխարհը» շարքի առաջին քննարկումը կոչվում էր «Կրթություն բոլորի համար», որը վարում էր Դենիս Դեւիդսոնը: Քննարկման բանախոսների թվում էին UWC International-ի գործադիր տնօրեն Յենս Ուոլթերմանը, «Թագուհի Ռանիայի կրթության եւ զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Հայֆա Դիա Ալ-Աթթիան եւ Global Talent EY Partner-ի ու One Degree Academy-ի տնօրեն Ռիազ Շահը:
UWC Dilijan դպրոցի տնօրենը խոսեց բոլոր երեխաների համար կրթություն ապահովելու գործում իշխանությունների դերի մասին, մասնավորապես, աղքատությունից, պատերազմից, տեղահանությունից տուժած երեխաների համար: Նա նշեց, որ երբեմն ընդամենը հասարակության կողմից մի փոքր ազդակն այն ամենն է, ինչ անհրաժեշտ է փոփոխության համար: Յենց Ուոլթերմանը լսարանին ներկայացրեց UWC շարժման առաքելության կարեւորագույն բաղադրիչներից մեկը, այն է՝ գիտելիքն օգտագործել որպես միավորող գործիք: «Մենք գտնում ենք անբարենպաստ պայմաններում ապրող երեխաների, միավորում նրանց ու փորձում ձեւավորել մարդկայնության միասնական զգացում»,- նշեց նա:
Հայֆա Դիա Ալ-Աթթիան խրախուսեց բոլորին ոտքի կանգնել ու պատասխանատվություն ստանձնել խնդիրների լուծման համար, իսկ Ռիազ Շահը հիշեցրեց մարդկանց այն ներդրման մասին, որ փախստականները կարող են ունենալ առավել լավ կրթություն ստանալու պարագայում:
«Լիցքավորելով աշխարհը». մեդիայի դերը
Օրվա երկրորդ քննարկումը` «Մեդիայի դերը» վարում էր The Boston Globe-ի հետաքննական Spotlight սյունակի հիմնադիր եւ վաշինգտոնյան բյուրոյի նախկին ղեկավար Սթիվեն Քյուրքչյանը: Բանախոսներն էին նիգերաամերիկացի լրագրող Չիկա Օդուան եւ BILD-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ֆլորիան ֆոն Հայնցեն:
Քյուրքչյանն անդրադարձավ այն ազդեցությանը, որ կարող է ունենալ արդար լրագրությունը ամենահրատապ հումանիտար խնդիրների լուծման գործում: «Ազնիվ, փորձարարական, անկախ, արդար լրագրությունն, ըստ էության, աշխարհը լիցքավորելու ու առկա խնդիրները լուծելու առաջին քայլն է»,- ասաց նա: Չիկա Օդուայի 15-ամյա լրագրողական փորձը ներառում է Al Jazeera-ում, CNN-ում, The New York Times-ում, The Huffington Post-ում եւ France24-ում աշխատանքը: Նա ընդգծեց ճգնաժամերի լուսաբանման գործում ոչ միայն համաշխարհային, այլեւ փոքր տեղական լրատվամիջոցների գործունեության կարեւորությունը:
Այնուհետեւ Ֆլորիան ֆոն Հայնցեն խոսեց ժամանակակից մեդիայի վերափոխման եւ այն հավելյալ ջանքերի անհրաժեշտության մասին, որոնք անհրաժեշտ են ուղերձները տեղ հասցնելու համար: «Յուրաքանչյուր լրագրող, որին ուղարկում ենք այս աշխարհը լուսաբանելու, լուսաբանում է նաեւ սոցիալական մեդիայի համար: Այդտեղ է, որ մենք կարող ենք հասնել հաջորդ սերնդին, ինչը մեզ համար խիստ կարեւոր է»,- ընդգծեց նա:
«Լիցքավորելով աշխարհը». պաշտպանելով մարդու իրավունքները
Շարքի երրորդ քննարկումը՝ «Պաշտպանելով մարդու իրավունքները» վարում էր Քարտեր կենտրոնի հակամարտությունների կարգավորման ծրագրի տնօրեն Հրայր Բալյանը: Բանախոսներն էին Search for Common Ground-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Շամիլ Իդրիսը, Ամերիկյան հրեական համաշխարհային ծառայության գլոբալ դեսպան Ռութ Մեսինջերը եւ Human Rights First-ի նախագահ ու գործադիր տնօրեն Էլիսա Մասսիմինոն:
«Կարծում եմ, որ բոլորս էլ տեղյակ ենք, որ պատերազմը մարդու իրավունքների ամենամեծ ու ամենավատ խախտումն է», - բացման խոսքում նշեց Բալյանը: Շամիլ Իդրիսն անդրադարձավ համաշխարհային թատերաբեմում ներկայումս խաղացող հիմնական ուժերին: «Իրենց բոլոր բացթողումներով ՄԱԿ-ը, Եվրոպական միությունը, Աֆրիկյան միությունը եւ շատ այլ ինստիտուտներ մեծ հաջողություններ են արձանագրել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, մասնավորապես՝ միջպետական հակամարտությունների կանխարգելման առումով», - ընդգծեց նա:
Ռութ Մեսինջերը խոսեց նվիրատվության շղթայի մասին, որը կարող է ստեղծվել եւ խրախուսվել համապատասխան լուսաբանման միջոցով: «Մենք կարիք ունենք պատմելու հաջողության պատմությունները, ընդգծելու անհատական ճանապարհները, որոնցով կարող ենք բոլորս փոփոխություններ բերել»,- ասաց նա: Էլիսա Մասսիմինոն էլ մտահոգություն հայտնեց, որ բազմաթիվ մարդիկ դեռեւս դիտարկում են փախստականներին որպես բացասական ազդեցություն իրենց երկրներում:
«Լիցքավորելով աշխարհը». հետեւելով օրինակին
Չորրորդ քննարկմանը լսարանին դիմեց ռուսաստանցի գրող եւ «Սոզիդանիե» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նարինե Աբգարյանը, ով խոսեց օրինակելի մարդկանց առկայության կարեւորության մասին, ովքեր կարող են ոգեշնչել՝ օգնության ձեռք մեկնելու կարիքավորներին: «Ինչ-որ կերպ մենք կարողանում ենք համոզել մարդկանց հանգանակել: Մենք դա անում ենք խոսքերով, գործերով եւ սեփական օրինակով»,- բացատրեց բանախոսը:
«Լիցքավորելով աշխարհը». հաղթահարելով դժվարությունները
«Հաղթահարելով դժվարությունները»՝ հինգերերոդ քննարկումը վարում էր ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին տեղակալ եւ ՄԱԿ-ում նախկին դեսպան Նենսի Սոդերբերգը: Բանախոսներն էին 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ Բուրունդիում Maison Shalom խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, 9/11 հուշահամալիրի եւ թանգարանի նախագահ եւ գործադիր տնօրեն Ալիս Գրինուոլդը եւ լիբերացի խաղաղության ակտիվիստ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նոբելյան դափնկիր Լեյմա Գբովեն:
Սոդերբերգը, դիմելով UWC-ի ուսանողներին, խրախուսեց նրանց մեծ երազանքներ ունենալ եւ իրականացնել դրանք: «Մենք լսելու ենք արտասովոր պատմություններ սովորական մարդկանցից այն մասին, թե ինչպես պետք է լիցքավորել եւ գործել: Հուսով եմ, որ բոլոր շրջանավարտներն այսօր դա իրենց սրտին մոտ կընդունեն»,- ասաց Սոդերբերգը:
Մարգարիտ Բարանկիցեի խոսքից ողջ լսարանը հուզվեց, երբ նա շատ զգացմունքային կերպով ներկայացրեց այն վայրագությունները, որոնք տեսել էր: «Ես կորցրել եմ իմ ընտանիքի 60 անդամների, սակայն չեմ ցանկանում նրանց վրեժը լուծել: Հութուներն ինձ չէին հասկանում, թութսիներն ինձ նույնպես չէին հասկանում»,- նշեց Մեգին:
Ալիս Գրինուոլդն անդրադարձավ կարեկցանքի պակասին եւ ընդգծեց, որ աշխարհի առջեւ ծառացած մեծագույն խնդիրները մեր բոլորի մտահոգությունն են, իսկ Լեյմա Գբովեն հիշեցրեց լսարանին չափից շատ մտածելու վտանգների մասին: «Երբեք աշխարհում մի վայր չեմ տեսել, որտեղ պատմությունը կերտողները չափից շատ վերլուծեին իրենց դերը: Ուղղակի կային մարդիկ, ովքեր տեսան կարիքն ու գործի անցան»,- նշեց Գբովեն:
«Լիցքավորելով աշխարհը». աջակցելով փախստականնեին
Վեցերորդ եւ վերջին քննարկումը` «Աջակցելով փախստականներին» վարում էր Refugee Point-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Սաշա Չանոֆը: Քննարկմանը մասնակցում էր նաեւ Օքսֆորդի համալսարանի Հարկադիր միգրացիայի եւ միջազգային հարաբերությունների դասախոս Ալեքասնդր Բեթսը:
«Այս քննարկման ընթացքում ես կցանկանայի երեք բանի հասնել: Առաջին ընդգծել փախստականների ճգնաժամի մակարդակները, երկրորդ՝ հասկանալ, թե մենք ինչ կարող ենք անել այլ կերպ եւ երրորդ՝ յուրաքանչյուրին տալ այնպիսի գաղափարներ, որոնք կարեւոր կլինեն առաջ շարժվելու համար»,- ասաց Չանոֆը:
Օքսֆորդի համալսարանի Հարկադիր միգրացիայի եւ միջազգային հարաբերությունների դասախոս Ալեքասնդր Բեթսը անդրադարձավ համատեքստի եւ եզրույթների օգտագործման հարցին այս խնդրի վերաբերյալ խոսելիս: «Վերջին մի քանի տարիների ընթացքում փախստականների հարցը որակվել է որպես փախստականների ճգնաժամ: Արժե հարց տալ, թե որտեղ եւ ինչու»,- նշեց նա:
«Լիցքավորելով աշխարհը» քննարկումներին շարքը եզրակափելիս Էդ Ուիլյամսը հայտարարեց առաձին խմբային քննարկումների մասին, որոնց ընթացքում Aurora Dialogues-ի լսարանը հնարավորություն ունեցով մտածելու ստացված տեղեկատվության շուրջ եւ ըմբռնելու այն: «Այժմ ձեր մտքերին ու գաղափարներն արտահայտելու ժամանակն է, ներդրումների ու անհատական գործողությունների ժամանակն է»,- ասաց նա:
Բոլոր հյուրերն ու մասնակիցները 14 խմբերում առավել մանրամասն քննարկեցին բանախոսների կողմից առաջ քաշված գաղափարների, այդ թվում՝ շեշտադրելով, թե ինչպես պետք է փոփոխությունները լավագույնս իրականացնել համայնքներում:
Երիտասարդ առաջնորդները անդրադառնում են ամենահրատապ հումանիտար խնդիրներին
Այնուհետեւ մեկնարկեց օրվա հաջորդ քննարկումը, որը կոչվում էր «Երիտասարդ առաջնորդները անդրադառնում են ամենահրատապ հումանիտար խնդիրներին»: UWC-ի այն երեք դպրոցների ուսանողները, որոնց ներկայացրած նախագծերն ընտրվել էին «Ավրորան UWC դպրոցների եւ քոլեջների համար» ծրագրի վերջին փուլի համար, Aurora Dialogues-ի հյուրերին ու մասնակիցներին, ինչպես նաեւ ժյուրիին ներկայացրին իրենց նախագծերը: Ժյուրիի անդամներն էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Մարգարիտ Բարանկիցեն, Լեյմա Գբովեն, UWC միջազգային խորհրդի փոխնախագահ Ջիլ Լոնգսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ, Յեյլի համալսարանի գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Էռնեստո Սեդիլյոն:
Մրցույթի հավակնորդ թիմերն էին Սվազիլենդում գտնվող Հարավային Աֆրիկայի UWC Ուոթերֆորդ Կամլաբա դպրոցի, Գերմանիայում գտնվող UWC Ռոբերտ Բոշ քոլեջի եւ Հնդկաստանի UWC Մահինդրա քոլեջի ներկայացուցիչները, ում ջերմորեն ողջունեց Ռոբերտ Բոշ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստոֆ Բոշը: Նա նշեց, որ օրվա առաջին կեսը նվիրված էր իր սերնդի առաջարկներին եւ ընդգծեց նաեւ, որ ժամանակն է, որ լսարանը վերջապես լսի երիտասարդների առաջարկները:
UWC Ռոբերտ Բոշ քոլեջի DoGood.shop ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին՝ տրամադրելով շահույթ չհետապնդող առցանց շուկա, որտեղ հնարավոր է վաճառել վերամշակված եւ փախստականների ու այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքներ: UWC Մահինդրա քոլեջի Kriyā Iron նախաձեռնությունը վերաբերում է քոլեջի հարակից գյուղական տարածքներում բավականին հրատապ անեմիայի խնդրին եւ բարձրացնում է սննդարար միկրոէլեմենտների պակասի խնդրի մասին իրազեկմանը: Եվ ի վերջո, UWC Ուոթերֆորդ Կամլաբա դպրոցի BraveGirl Camp project ծրագիրն ուսանողական գենդերային հավասարությանն ուղղված նախաձեռնություն է, որի նպատակն է ակադեմիական ոլորտում մրցակցային աղջիկ ուսանողների համար միջնակարգ կրթության ապահովումը Սվազիլենդի մայրաքաղաքի հարակից տարածքներում:
«Գաղափարներն ի գործ» եւ փակման խոսք
Մինչ ժյուրին քննարկում էր ներկայացված ծրագրերը, Էդ Ուիլիամսը վերադարձավ բեմ եւ ներկայացրեց վերջին քննարկումը՝ «Գաղափարներն ի գործ», ինչպես նաեւ ամփոփեց օրվա քննարկումները: Նա լսարանին հիշեցրեց այն ազդեցության մասին, որ յուրաքանչյուրը կարող է ունենալ աշխարհի ամենահրատապ խնդիրների լուծման գործում եւ կոչ արեց մարդկանց չմեղադրել կառավարություններին անգործության մեջ, այլ լիցքավորել ու մղել նրանց գործողություններ: «Եկեք շարժում սկսել՝ օրինակ ծառայելով»,- ամփոփեց նա:
UWC Dilijan միջազգային դպրոցի կառավարիչների խորհրդի նախագահ եւ IDeA հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը ներկայացրեց Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանին: Նա նշեց, որ Գրեգորյանի պատվին UWC Dilijan-ի գրադարանը կվերանվանվի վերջինիս անունով եւ այսուհետ կկոչվի «Վարդան Գրեգորյան ուսումնական կենտրոն»:
Վարդան Գրեգորյանը շնորհակալություն հայտնեց տիկին Զոնաբենդին իր բարի խոսքերի, ջանասիրության եւ համեստության համար: «Վերոնիկայի առաջնորդության շնորիվ է, որ այս դպրոցի մեկնարկը տրվեց», - բոլորին հավաստիացրեց նա:
Այնուհետեւ «Ավրորան UWC դպրոցների եւ քոլեջների համար» ծրագրի բոլոր մասնակիցները հրավիրվեցին բեմ՝ հաղթողին հայտարարելու համար: Գրեգորյանը նշեց, որ հաղթողը UWC Ռոբերտ Բոշ քոլեջի նախագիծն է, որն արժանանում է 4000 եվրո մրցանակի, սակայն Նուբար Աֆեյանը խոսք խնդրեց եւ հայտարարեց, որ մյուս երկու թիմերը եւս ֆինանսավորում կստանան: «Անանուն նվիրատվություն է եղել, եւ մյուս երկու թիմերից յուրաքանչյուրը եւս կարժանանա 4000 եվրո մրցանակի», - հայտարարեց Աֆեյանը:
Վերոնիկա Զոնաբենդն ամփոփեց Aurora Dialogues-ի առաջին օրը: «Հրաշալի օր էր: Շնորհակալություն ձեր նվիրվածության, ձեր ջանքերի, ձեր պրոֆեսիոնալիզմի, ձեր մղումների ու ձեր սրտերի համար», - ասաց Վերոնիկա Զոնաբենդը: