logo
ՓԱԿԵԼMenu
Էլի Վիզել (1928 - 2016)

Էլի Վիզել (1928 - 2016)

Սրտի խորը կսկիծով մենք սգում ենք Էլի Վիզելի կորուստը: 


Էլի Վիզելը (1928 – 2016թթ.)  եղել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական առաջին մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահը մինչ իր վախճանը՝ 2016թ. հուլիս: Էլի Վիզելը մարդկության ամենաառաքինի կողմերի մարմնավորումն էր, եւ չնայած վերապրած բոլոր արհավիրքներին, նրա կյանքը խաղաղության ու փոխըմբռնման մի առաքելություն էր, որ ոգեշնչման աղբյուր դարձավ աշխարհի համար։ Մենք երախտապարտ ենք նրան՝ «Ավրորա» մրցանակի կազմակերպման ու զարգացման գործում ներդրած անգնահատելի ջանքերի համար։

Էլի Վիզելը ծնվել է 1928 թ. սեպտեմբերի 30-ին Ռումինիայի Տրանսիլվանիա մարզի Սիգետ քաղաքում։ 15 տարեկանում Վիզելն իր ընտանիքի հետ միասին ենթարկվել է նացիստական բռնաճնշումների եւ աքսորվել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար։ Այնտեղ մահացել են նրա մայրն ու փոքր քույրը։ Ողջ են մնացել երկու մեծ քույրերը։ Վիզելին հոր հետ միասին հետագայում տեղափոխել են Բուխենվալդ, որտեղ էլ մահացել է նրա հայրը։

Նոբելյան դափնեկիր եւ Բոստոնի համալսարանի դասախոս Էլի Վիզելն իր չափահաս կյանքի մեծ մասը նվիրել է բռնաճնշվածների անունից հանդես գալու գործին։ Հոլոքոստի ընթացքում կրած տառապանքների փորձառությունը նրան հնարավորություն էր ընձեռել հեղինակի, ուսուցչի եւ գրողի իր տաղանդն ի նպաստ դնելու աշխարհով մեկ մարդու իրավունքների եւ խաղաղության պաշտպանության գործին։

1978թ. նախագահ Ջիմի Քարթերը Էլի Վիզելին նշանակել է Հոլոքոստի նախագահական հանձնաժողովի նախագահ (President's Commission on the Holocaust)։ 1980թ. նա դարձել է ԱՄՆ-ի Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանի հիմնադիր նախագահը։ Վիզելը հիմնադրել եւ նախագահել է նաեւ Փարիզի Մշակույթների համաշխարհային ակադեմիան (Universal Academy of Cultures)։

Մարդու իրավունքների պաշտպանությանը եւ աշխարհում խաղաղության հաստատմանը ուղղված ջանքերի շնորհիվ՝ Վիզելն արժանացել է Ազատության նախագահական շքանշանի (Presidential Medal of Freedom), ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե Մեդալի (United States Congressional Gold Medal) եւ Ազատության Շքանշան մրցանակի (Medal of Liberty Award), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի (Ordre national de la Légion d'honneur) եւ, 1986թվականին՝ Նոբելյան մրցանակի։ Բարձրագույն ուսումնական հաստատություններից ստացել է 100-ից ավելի պատվավոր կոչումներ։

1986թ.՝ Խաղաղության նոբելյան մրցանակի արժանանալուց երեք ամիս անց, Էլի Ոիիզելն իր կնոջ՝ Մերիոնի հետ հիմնել է «Էլի Վիզել հանուն մարդկայնության» հիմնադրամը (The Elie Wiesel Foundation for Humanity), որի առաքելությունը մարդկության հանդեպ ծառացած հրատապ բարոյական խնդիրների քննարկման նոր հարթակներ ձեւավորելու միջոցով աշխարհով մեկ մարդու իրավունքների եւ խաղաղության խթանումն է։

Նրա ավելի քան 40 գրքերն արժանացել են բազում մրցանակների, այդ թվում՝ Մեդիչիի մրցանակի (Prix Médicis) «Երուսաղեմի մուրացիկը» գրքի համար, «Ինտեր» գրքի մրցանակի (Prix Livre Inter) «Կտակարան» գրքի համար եւ Փարիզի Գրական բարձրագույն պարգեւի «Հինգերորդ որդին» գրքի համար։ Վիզելի հուշերի առաջին հատորը՝ «Բոլոր գետերը հոսում են դեպի Արեւը» վերնագրով, հրատարակվել է 1995թ. դեկտեմբերին, Նյու Յորքում։ Երկրորդ՝ «Ծովը երբեք չի լցվում» հատորը, հրատարակվել է 1999թ. նոյեմբերին, կրկին՝ Նյու Յորքում։

Էլի Վիզելը եղել է Նյու Յորքի Քաղաքային համալսարանի (City University of New York) Հրեական հետազոտությունների բաժանմունքի պատվավոր պրոֆեսոր (1972-1976թթ.), եւ Եյլի համալսարանի Հենրի Լյուսի ֆոնդի առաջին հրավիրյալ հետազոտողը Հումանիտար եւ հասարակական մտքի ոլորտում (1982-1983թթ.)։ 1976 թվականից մինչ մահ նա Էնդրյու Մելոնի անվան պրոֆեսոր էր Բոստոնի համալսարանի Հումանիտար գիտությունների ասպարեզում եւ կրում էր նույն համալսարանի Համալսարանական Պրոֆեսորի պատվավոր կոչումը։

 

«ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ավելին

Էլի Վիզել (1928 - 2016)

Առաջին համանախագահ

«Էլի Վիզել հանուն մարդկայնության» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր

Ավելին

Լորդ Արա Դարզի

Նախագահ

Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար

Ավելին

Ջորջ Քլունի

Պատվավոր համանախագահ

The Sentry նախաձեռնության համահիմնադիր, բարերար, դերասան եւ կինոարտադրող

Ավելին

Լեյմա Գբովե

Հանձնաժողովի անդամ

Նոբելյան դափնեկիր, լիբերիացի խաղաղության ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան

Ավելին

Դելե Օլոջեդե

Հանձնաժողովի անդամ

Լրագրող, գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր

Ավելին

Փոլ Փոլման

Հանձնաժողովի անդամ

Գործարար-առաջնորդ, կլիմայի եւ իրավահավասարության հարցերի պաշտպան

Ավելին

Ջոն Փրենդերգասթ

Հանձնաժողովի անդամ

Մարդու իրավունքների ակտիվիստ, The Sentry նախաձեռնության համահիմնադիր

Ավելին

Լուիզ Ռիչարդսոն

Հանձնաժողովի անդամ

Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ

Ավելին

Մերի Ռոբինսոն

Հանձնաժողովի անդամ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ

Ավելին

Համդի Ուլուկայա

Հանձնաժողովի անդամ

Tent Partnership for Refugees հիմնադրամի հիմնադիր, «Չոբանի» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն

Ավելին

Էռնեստո Սեդիլյո

Հանձնաժողովի անդամ

Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ

Ավելին

Վարդան Գրեգորյան (1934 - 2021)

Հանձնաժողովի անդամ

ԱՎՐՈՐԱ մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ

Ավելին

Բենջամին Ֆերենց (1920-2023)

Պատվավոր համանախագահ

Իրավաբան, մարդու իրավունքների պաշտպան

Ավելին

Էլի Վիզել (1928 - 2016)

Առաջին համանախագահ

«Էլի Վիզել հանուն մարդկայնության» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր

Ավելին

Լորդ Արա Դարզի

Նախագահ

Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար