logo
ՓԱԿԵԼMenu
Յո-Յո Մա. «Կռունկը հատուկ նշանակություն ունի, քանի որ այն խորհրդանշում է ե՛վ վիշտ, ե՛վ հույս»

Յո-Յո Մա. «Կռունկը հատուկ նշանակություն ունի, քանի որ այն խորհրդանշում է ե՛վ վիշտ, ե՛վ հույս»

Չնայած համավարակի պատճառած խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային՝ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորք քաղաքում կայացավ «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» հոբելյանական շարքի առաջին միջոցառումը՝ մեծարանքի արժանացնելով «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ ի պատիվ նախաձեռնության հնգամյակին:
 

Թավջութակահար Յո-Յո Ման ազդեցիկ ուղերձով հանդես եկավ «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառմանը.

««Կռունկը» հատուկ նշանակություն ունի, քանի որ այն միեւնույն ժամանակ խորհրդանշում է ե՛ւ վիշտ, ե՛ւ հույս: Ես հավատում եմ, Վարդան, որ հենց այդ միախառնումից է բխում քո մեծ իմաստությունը: Այն հույսն է, որ ունենք այսօր՝ զուգորդված ցավով, որ ներկա է նաեւ այսօր, ինչպես 100 տարի առաջ, որ տալիս է մեզ ճախրելու եւ ավելի լավ աշխարհ հասնելու ցանկություն»: