logo
ՓԱԿԵԼMenu
Ուինթոն Մարսալիս. Հատված «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառումից

Ուինթոն Մարսալիս. Հատված «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառումից

Չնայած համավարակի պատճառած խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային՝ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորք քաղաքում կայացավ «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» հոբելյանական շարքի առաջին միջոցառումը՝ մեծարանքի արժանացնելով «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ ի պատիվ նախաձեռնության հնգամյակին:
 

Ջազ երաժիշտ Ուինթոն Մարսալիսն ազդեցիկ ուղերձով հանդես եկավ «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառմանը.

«Երբ հայրս նվագում էր նվագախմբում, միշտ ունկնդրում էր մյուս երաժիշտներից յուրաքանչյուրին, որպեսզի վստահ լիներ, որ իր հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է, որ նրանք ավելի լավ հնչեն: Դա նվագելու լավագույն եղանակն է: Դա նաեւ ապրելու լավագույն եղանակն է, եւ «Ավրորա» համայնքի անդամներն ամեն օր դա են ապացուցում՝ ուրիշների կյանքն ու բարեկեցությունը սեփականից բարձր դասելով»: