logo
ՓԱԿԵԼMenu
Ի պատիվ Վարդան Գրեգորյանի եւ 2021 թ. «Ավրորայի» հերոսների ազդարարում

Ի պատիվ Վարդան Գրեգորյանի եւ 2021 թ. «Ավրորայի» հերոսների ազդարարում

2021 թ. ապրիլի 24-ին Մատենադարանում անցկացվեց Վարդան Գրեգորյանի կյանքին ու անցած բացառիկ ուղուն նվիրված միջոցառում՝ հարգանքի տուրք մատուցելով նրա նշանակալի առաքելությանը, որը տեւեց մի քանի տասնամյակ եւ հատեց գիտական, բարեգործական եւ մշակութային սահմաններն աշխարհով մեկ: 

«Ավրորայի» համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը կյանքից հեռացավ 2021 թ. ապրիլին: Իր ողջ կյանքի ընթացքում նա անձնվիրաբար աշխատեց՝ երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը։ Այդ իսկ պատճառով խորհրդանշական է, որ ապրիլի 24-ին, հետեւելով ձեւավորված ավանդույթին, «Ավրորան» հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց փրկողների հիշատակին՝ արժանին մատուցելով մերօրյա հերոսներին եւ միջոցառման ընթացքում հայտարարելով 2021 թ. «Ավրորայի» հերոսների անունները: