logo
ՓԱԿԵԼMenu
Թեփ Վենի` մերօրյա հերոս

Թեփ Վենի` մերօրյա հերոս

Նրանց կյանքը եւ գործունեությունը դարձել են այլոց ապրելու երաշխիքը: Այս մարդկանց նվիրումի եւ համարձակության շնորհիվ տասնյակ, հարյուրավոր ու հազարավոր մարդիկ կարողացել են փրկվել: Ո՛չ պատերազմները, ո՛չ բնական աղետները, ո՛չ էլ ահաբեկչությունը նրանց չեն կանգնեցնում: Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում, Լատինական Ամերիկայում ու աշխարհի մյուս ծայրերում նրանք ներդնում են ոչ միայն իրենց ժամանակը, ռեսուրսներն ու անվտանգությունն, այլեւ ամենաթանկը՝ սեփական կյանքը, որպեսզի աշխարհը դառնա մարդկության համար առավել ապահով վայր:

Իրավապաշտպան Թեփ Վենին Կամբոջայից է, որը հողային իրավունքների պաշտպանության ակտիվիստ է: Նա «Boeung Kak 13» ակտիվիստների խմբի համահիմնադիրն է, որը բողոքի մի շարք խաղաղ ակցիաներ է անցկացրել՝ ընդդեմ հողը «Shukaku» կորպորացիային վարձակալության հանձնելուն: Վերջինիս՝ Բենգ Կակ լճի շրջակայքը զարգացնելու նախագծի հետեւանքով 17.500 մարդ ստիպված է եղել լքելու սեփական տունը: