Լուսին Պերեճիքյան

Armenian
Intro: 
Լուսին Պերեճիքյանը մի ամբողջ կյանք ապրեց մինչեւ 16 տարեկան դառնալը, բայց դաժան փորձությունները դրանով չավարտվեցին։
Weight: 
4
Story elements: 
Text: 
Լուսին Պերեճիքյանը մի ամբողջ կյանք ապրեց մինչեւ 16 տարեկան դառնալը, բայց դաժան փորձությունները դրանով չավարտվեցին։
Text: 

Լուսինը Հայոց ցեղասպանությունը վերապրողներից է՝ իր սերնդակից այն քչերից, ովքեր դեռ ողջ են: Այժմ նա 104 տարեկան է եւ իր ընտանիքի հետ ապրում է Բուենոս Այրեսում։

Նրա մանկությունն անցել է անասելի սարսափներում։ Սկզբում թուրքերն էին, որ հարձակվեցին երկրի հարավում գտնվող իրենց գյուղի վրա։ Հետո նրան իր ընտանիքի հետ քշեցին սիրիական անապատները։ Իսկ հետո Լուսինը որբացավ։

Մինչեւ 16 տարեկան դառնալը Լուսին Պերեճիքյանը մի ամբողջ կյանք ապրեց, բայց դաժան փորձությունները դրանով չավարտվեցին։ Նա ճանապարհ ընկավ եւ անցավ 13 հազար կմ՝ միանալու փրկված եղբայրներին, որոնք նավերով հասել էին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից դեռ տասը տարի չանցած՝ այն մի դժվար ուղեւորություն էր։

Image: 
Text: 

Եվ այժմ, իր կյանքի մյուս եզրագծին հասած, նա ապրում է խաղաղ կյանքով՝ շրջապատված իր երկու երեխաներով, հինգ թոռներով ու վեց ծոռներով։

Երախտագիտության զգացումը դանդաղորեն, բայց, ի վերջո, հաղթում է տրտմությանը։

Ցեղասպանության սկզբնական շրջանում նրա կյանքը փրկում է հայազգի մի բժիշկ, որը Կիլիկիայի Այնթապ քաղաքի (այժմ՝ Ղազիայնթեփ, Թուրքիայի հարավ-արեւելքում) հիվանդանոցի ղեկավարն էր։ Լուսինը վարակվում է տիֆի նման մի տենդով, որը շատ դժվար էր բուժել հակասանիտարական պայմանների եւ ընդհանուր քաոսային իրադրության պատճառով։ Բժիշկը, սակայն, չի հապաղում։ Շատերը մահանում են, լինում են անգամ պահեր, երբ թվում էր՝ Լուսինը եւս կհանձնվի, բայց նա փրկվեց՝ տեսնելու իր երեք սերունդ ժառանգների բարօրությունը։

Image: 
Text: 

Լուսինը որոշեց մեկնել Բուենոս Այրես, երբ դեռ նոր էր ավարտել դպրոցը։ Նրան իր խնամքի տակ պահող քույրը փոքր երեխաներ ուներ, եւ Լուսինը համարեց, որ ավելի լավ կլինի գնալ Հարավային Ամերիկա ու միանալ իր եղբայրներին։ Նա հուսով էր, որ կկարողանա իր համար կառուցել այն կյանքը, որը ցանկանում էր ունենալ։ Բայց եթե կարծում էր, թե կխուսափի զրկանքներից, անշուշտ, սխալվում էր։ Աղքատությունը համատարած էր, հանցավորությունն ու ազգային խտրականությունը՝ ավելին, բայց Լուսինը գտավ համայնք, որում նա տեղ ուներ։ Հայ վերաբնակները հաշվվում էին հազարներով։ Փախստականներից շատերը Կիլիկիայից էին, տասից վեցը մեծ քաղաքներից՝ Մարաշից (այժմ՝ Ղահրամանմարաշ), Հաճնից (Սաիմբեյլի) եւ Այնթապից (Ղազիայնթեփ), իսկ մնացածն իր պես՝ փոքր գյուղերից։

Սկզբից եւեթ նրանք փորձում էին միասին լինել, հանդիպում էին Մայիսյան փողոցի 25 հասցեում գտնվող սրճարանում, իսկ հետո՝ Հովհաննես Մկրտիչ տաճարում, որը համայնքի կողմից վարձակալված անգլիական եկեղեցի էր։ Փող ոչ ոք չուներ, սեփականություն՝ գրեթե նույնպես, բայց բոլորը կարեւորում էին երկու բան՝ համայնքն ու կրթությունը։ Ու չնայած սարսափելի անցյալին, հայերը բարգավաճեցին։

Image: 
Text: 

Բուենոս Այրես ժամանելուց կարճ ժամանակ անց Լուսինը հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ Հարություն Խաչերյանին։ Նա վաղուց է մահացել, բայց ինքը՝ Լուսինը, շարունակում է մինչ օրս մնալ իր ընտանիքի կենտրոնում։

Ամեն ապրիլի 24-ին նա իր թոռներին է ավանդում իր փրկության պատմությունը։

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Subtitle: 
Երախտագիտության զգացումը դանդաղորեն, բայց, ի վերջո, հաղթում է տրտմությանը:
Story number: 
31
Header image: