logo
ՓԱԿԵԼMenu
Ռուբի Կաստանյո՝ 2021 թ. «Ավրորայի» հերոս

Ռուբի Կաստանյո՝ 2021 թ. «Ավրորայի» հերոս

Կոլումբիացի ակտիվիստ Ռուբի Կաստանյոն ճանաչված է եղել որպես SINTAGRIM-ի (Գյուղատնտեսական աշխատողների Մետայի անկախ միություն)՝ արժանապատվության իրավունքի համար պայքարող գյուղական աշխատողների կոլեկտիվի գլխավոր դեմքերից մեկը: Նա, վտանգելով սեփական կյանքը, անձնվիրաբար պաշտպանում է իր հայրենի Մետայի շրջանի գյուղացիներին: SINTAGRIM-ի նրա գործընկերները տարիներ շարունակ մահափորձերի թիրախ են դարձել, եւ Ռուբիի նկատմամբ նույնպես պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում կիսառազմականացված կառույցների անդամները: Այսօր նա շարունակում է իր պայքարը որպես նոր ընկերության՝ ASOCATDAME-ի (Գյուղացիների, գյուղական աշխատողների եւ շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ընկերակցություն) ղեկավար, որը տեղական համայնքների հետ կողք-կողքի պայքարում է հողերի հասանելիության համար: 2021 թ. «Ավրորայի» հերոս Ռուբի Կաստանյոյի` hողային իրավունքների համար մղած անդադար պայքարի շնորհիվ շահել է ավելի քան 3.000 մարդ: Ռուբիի դեմ կատարվել է երեք մահափորձ: