logo
ՓԱԿԵԼMenu
Ռուբեն Վարդանյան. «Մենք պետք է հարգենք միմյանց եվ ապրենք միասին»

Ռուբեն Վարդանյան. «Մենք պետք է հարգենք միմյանց եվ ապրենք միասին»

Չնայած համավարակի պատճառած խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային՝ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորք քաղաքում կայացավ «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» հոբելյանական շարքի առաջին միջոցառումը՝ մեծարանքի արժանացնելով «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ ի պատիվ նախաձեռնության հնգամյակին:
 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ազդեցիկ ուղերձով հանդես եկավ «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառմանը.

«Ես խորապես հավատացած եմ, որ «Ավրորայի» հիմնական՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» ուղերձը եւ այն ամենը, ինչ անում ենք, մեկ նպատակի են ուղղված. եկեք չսկսենք պատերազմներ, որպեսզի հետո նոր «Ավրորա» ստեղծելու կարիք չլինի: Ավելի լավ է հենց սկզբից կանգնեցնել պատերազմը: Բոլորիս միասնություն եմ մաղթում, որովհետեւ մարդիկ, որոնք հավատում են մարդկային արժեքներին, միայն միասին կարող են կանգնեցնել սա: Միասին մենք մեծ ուժ ենք: Շնորհակալություն»: