logo
ՓԱԿԵԼMenu
Ռուբեն Վարդանյանի այցն Արցախ

Ռուբեն Վարդանյանի այցն Արցախ

2021 թ. օգոստոսի 7-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն այցելեց Արցախ: «Ավրորայի» նորաբաց գրասենյակում կայացավ հանդիպում «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի գործընկեր կազմակերպությունների եւ Արցախի պետական կառույցների ներկայացուցիչների հետ:

2020 թ. նոյեմբերից «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրն արդեն աջակցել է տեղական եւ միջազգային 55 գործընկերոջ 80 նախագծի՝ պատերազմից տուժածների աջակցությանը տրամադրելով ավելի քան 900 մլն ՀՀ դրամ: