Scholarship

Armenian

 

ՎԱՐԴԱՆ ԳՐԵԳՈՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ (ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ)

 

ԿՐԹԱԹՈՇԱԿ

  • Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը (գիտահետազոտական դրամաշնորհներ) տրվում է Հայաստանի XX դարի պատմության ուսումնասիրության համար:

  • Տարեկան տրամադրվում է մինչեւ երկու դրամաշնորհ, ընդհանուր՝ 30,000 ԱՄՆ դոլարի չափով գիտահետազոտական ծախսերի, ճանապարհածախսերի եւ հրապարակումների համար:

 

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ

  • Գիտահետազոտական դրամաշնորհները նախատեսված են մինչեւ 40 տարեկան երիտասարդ գիտնականների եւ հետազոտողների համար՝ հատկապես պատմության եւ հասարակագիտության ոլորտի, որոնք մասնագիտանում են հայոց պատմության ոլորտում: Ներկա փուլում (II փուլ) գիտահետազոտական դրամաշնորհները նախատեսված են Հայաստանի քաղաքացիների եւ Սփյուռքի հայերի համար: Հետագա տարիներին (III փուլ) այն կընդլայնվի՝ ընդգրկելով միջազգային պատմաբաններին:

  • Կարող են դիմել նաեւ հետազոտական խմբեր, որոնց գիտական ղեկավարի տարիքը համապատասխանում է առաջադրված պահանջին:

 

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՇՐՋԱՆԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  • Հայտադիմումը ներկայացվում է առցանց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կայքի միջոցով 2019թ. հոկտեմբերի 12-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը: Դիմորդից պահանջվում են հետեւյալ փաստաթղթերը.

    • Հետազոտական առաջարկ՝ անգլերեն (առավելագույնը՝ 2000 բառ, կրկնակի տողարանքով, 12pt տառաչափով),
       
    • Ինքնակենսագրություն (CV)` ներառելով հրատարակությունների ցանկը,
       
    • Ուղեկցող նամակ,
       
    • Երկու երաշխավորագիր՝ ճանաչված գիտնականներից:

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

  • Ընտրող խորհուրդը կազմված է վեց ականավոր անհատներից՝

    • Ջորջ Բուռնության՝ Այոնա քոլեջի պատմագիտության ավագ պրոֆեսոր,

    • Հայկ Դեմոյան՝ պատմական գիտությունների դոկտոր,

    • Հասմիկ Խալափյան՝ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի տնօրեն,

    • Հրաչ Չիլինգիրյան՝ Օքսֆորդի համալսարանի արեւելագիտության ամբիոնի դասախոս եւ գիտաշխատող,

    • Լեւոն Չուգասզյան՝ Երեւանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ,

    • Ռոնալդ Գ. Սյունի՝ Վիլյամ Սյուելի անվան պատմության եւ քաղաքագիտության պատվավոր պրոֆեսոր (Միչիգանի համալսարան), քաղաքագիտության եւ պատմության պատվավոր պրոֆեսոր (Չիկագոյի համալսարան):

 

      Apply

Display type: 
No header