logo
ՓԱԿԵԼMenu
Քեզ համար, Հայաստան. 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն

Քեզ համար, Հայաստան. 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն

Ըստ ձեւավորված ավանդույթի՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը պետք է հնչի յուրահատուկ մի երգ: Եվ այս տարի հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրելու մեծն Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը (երաժշտությունը՝ Ժորժ Կառվարենցի): Այն գրվել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից տուժած հայերի համար միջոցներ հանգանակելու եւ նրանց աջակցելու համար։

Յուրահատուկ այս երգը կատարեցին աշխարհահռչակ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը, միջազգային ճանաչում վայելող «Գուրջիեւ» համույթը եւ «Վենետիկի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը։ Մշակումը՝ Լեւոն Էսկենյանի։