logo
ՓԱԿԵԼMenu
Նուբար Աֆեյան. Անդրադարձ Վարդան Գրեգորյանի ժառանգությանը

Նուբար Աֆեյան. Անդրադարձ Վարդան Գրեգորյանի ժառանգությանը

Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի 12-րդ նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանի հիշատակին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ 2022 թ. ապրիլի 13-ին: Այն կազմակերպել էին երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանի ընտանիքն ու Նյու Յորքի Կարնեգի կորպորացիան: Նյու Յորքի «Կարնեգի հոլում» անցկացված հիշատակի այս միջոցառմանը ներկա էին «Ավրորա» համայնքի ներկայացուցիչները, այդ թվում՝ նախաձեռնության համահիմնադիրները, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահն ու մի քանի անդամներ, ինչպես նաեւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրները: 

«Երբ Վարդանը խոսում էր «Ավրորա» նախաձեռնության մասին, նա հաճախ մեջբերում էր Բերտոլդ Բրեխտի «Գալիլեյի կյանքը» գրքից՝ ասելով. «Անիծվի այն հողը, որ հերոսների կարիք ունի»: Նա մեզ հիշեցնում էր, որ մենք բոլորս պետք է աշխատենք այնպիսի աշխարհ կառուցել, որտեղ չկա նրանց կարիքը: Բայց նա նաեւ գիտեր՝ մարդկային բնույթն այնպիսին է, որ հաճախ է ստեղծում հակամարտություն եւ անհավասարություններ, որոնց լավագույնս հնարավոր է հակազդել գիտելիքով եւ մարդասիրական գործունեությամբ»,- հիշատակի միջոցառմանը ելույթով հանդես եկավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը:

Նուբար Աֆեյանի ելույթը կարող եք դիտել ստորեւ (անգլերեն):