logo
ՓԱԿԵԼMenu
Նուբար Աֆեյան. «Ավրորան առաջ բերեց «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը, որն արտացոլումն է մարդկային ոգու»

Նուբար Աֆեյան. «Ավրորան առաջ բերեց «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը, որն արտացոլումն է մարդկային ոգու»

Չնայած համավարակի պատճառած խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային՝ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորք քաղաքում կայացավ «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» հոբելյանական շարքի առաջին միջոցառումը՝ մեծարանքի արժանացնելով «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ ի պատիվ նախաձեռնության հնգամյակին:
 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն ազդեցիկ ուղերձով հանդես եկավ «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառմանը.

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն առաջ բերեց «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը, որն արտացոլումն է մարդկային ոգու, որն էլ կարող է խթանել մարդասիրական գործունեությունն ու նվիրումը: Երբ այս համավարակը հաղթահարվի, մենք բոլորս երախտապարտ լինելու շատ բան կունենանք՝ ճիշտ նրանց նման, ում կյանքը փրկել են «Ավրորա» մրցանակի մեր հավակնորդներն ու դափնեկիրները: Ի գործ դրված մեր հավաքական երախտագիտությունը կարող է օգնել ուրիշներին այնպիսի ժամանակներում, երբ աշխարհը դրա կարիքն ավելի ունի, քան երբեւէ»: