logo
ՓԱԿԵԼMenu
Դեկտեմբերի 9. համատեղ հայտարարություն

Դեկտեմբերի 9. համատեղ հայտարարություն

ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ն այսուհետ նշելու է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Ոգեկոչելով ցեղասպանության զոհերին՝ մենք միանում ենք ՄԱԿ-ին եւ համատեղ պատասխանատվություն ստանձնում նման ոճրի կանխարգելման գործում։  

Ամեն տարի այս օրը մենք ընդգծելու ենք միջազգային հանրության հավաքական պարտականությունը եւ, հանուն տառապյալների արժանապատվության վերականգնման, կոչ ենք անելու ավելի հաշվետու եւ նախաձեռնող լինել։

Դեկտեմբերի 9-ը, լինելով 1948թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին» կոնվենցիայի տարեդարձի օրը, այսուհետ հիշեցնելու է աշխարհին, որ գործն անավարտ է։ Հանուն սոսկալի ոճրից տուժած միլիոնավոր մարդկանց, սա չպետք է մոռացվի։

Մենք մեր ձայնն ենք բարձրացնում բոլոր նրանց համար, ովքեր այսօր կանգնած են սպառնալիքի առջեւ: