logo
ՓԱԿԵԼMenu
«Ձեզանից մեկը...»` Մարինե Ալես

«Ձեզանից մեկը...»` Մարինե Ալես

100 LIVES նախագծի շրջանակում կազմակերպված «Ձեզանից մեկը...» երաժշտության եւ պոեզիայի երեկոները նպատակ ունեն հանրությանն իրազեկել նախագծի մասին եւ ներկայացնել Հայոց ցեղասպանությունը վերապրածների պատմությունները:

Երեկոյի ընթացքում բանաստեղծուհի, երգահան Մարինե Ալեսի պոեզիան եւ երաժշտությունը զուգորդվում են տեսահոլովակներով, որոնք պատմում են ցեղասպանությունը վերապրածների իրական պատմություններ: Նրանցից մեկն է Հմայակ Վարդանյանը՝ Մարինե Ալեսի պապիկը՝ հրաշքով փրկված արճեշցի մի երեխա, որն իր ապաստանը գտավ Էջմիածնի որբանոցում: Հիշողությամբ զրուցելով՝ Մարինեն իր պապիկին է պատմում այն ամենն, ինչ նա տեսնել չի հասցրել եւ շնորհակալություն հայտնում այն հոգեւոր ժառանգության համար, որ փոխանցվել է Վարդանյաններին:

100 LIVES-ի՝ մարդասիրությունն արժեւորելու սկզբունքին հավատարիմ՝ երեկոների ընթացքում ոգեկոչվում են բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն գտնվել, դժվարության պահին օգնության ձեռք են մեկնել հայերին՝ շնորհելով նրանց ապրելու եւ արարելու հնարավորություն: