logo
ՓԱԿԵԼMenu
ԷԼԻ ՎԻԶԵԼ՝ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ

ԷԼԻ ՎԻԶԵԼ՝ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ

100 LIVES –ը հայտարարեց Էլի Վիզելի` «Ավրորա» մրցանակաբաշխության համանախագահ դառնալու մասին

Մարտի 10, 2015թ.-100 LIVES-ի նյույորքյան գրասենյակն ուրախությամբ հայտնում է, որ նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Էլի Վիզելը նշանակվել է «Ավրորա»  մրցանակաբաշխության համանախագահ: Նա կղեկավարի մրցանակաբաշխությունը օսկարակիր դերասան Ջորջ Քլունիի հետ միասին:

Էլի Վիզելն իր ողջ կյանքը նվիրել է հումանիտար խնդիրները վերհանելուն ու լուծելուն: Նա պայքարել է անհանդուրժողականության դեմ ու պաշտպան կանգնել անարդարությանը մատնված ԽՍՀՄ-ում բնակվող հրեաներին, Նիկարագուայի միսկիտո հնդկացիներին, Արգենտինայում «կեղտոտ պատերազմի» ժամանակ անհետացածներին, կամբոջացի փախստականներին, Աֆրիկայում սովի ու ցեղասպանության զոհերին, Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդի (ռասայական խտրականություն) ու նախկին Հարավսլավիայում պատերազմի զոհերին. և սա դեռ ամբողջական ցանկը չէ: 

«Էլի Վիզելը համարձակորեն պատմեց իր պայքարի ու գոյատևման մասին և դրանով դրդեց համաշխարհային հանրությանը նորովի ընկալել ու պայքարել Հոլոքոստի վայրագ հետևանքների դեմ, - ասաց 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, - Ավրորայի անվան մրցանակ ստեղծելու գաղափարը ոգեշնչել են հենց Էլիի նման անհատները: Մենք ցանկանում ենք ճանաչել այն անձնազոհ մարդկանց, որոնք Էլիի նման դիմագրավելով բազմաթիվ հարվածների, շարունակել են իրենց պայքարն ու ձեռք են մեկնել ուրիշներին՝ օգնելով նրանց հաղթահարել ու առաջ գնալ»:

Իր մարդասիրական գործունեության համար Էլի Վիզելին շնորհել են բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի ազատության շքանշան, Կոնգրեսի ոսկե մեդալ, Ազգային մարդասիրական շքանշան, Ազատության շքանշան ու Ֆրանսիայի Պատվավոր լեգիոնի Մեծ խաչի կոմանդորի շքանշան:

1986թ. նա ստացել է Խաղաղության նոբելյան մրցանակ, և ամիսներ անց իր կնոջ՝ Մարիոնի հետ ստեղծել Էլի Վիզելի անվան մարդասիրական հիմնադրամը: Հիմնադրամի գլխավոր նպատակն է աջակցել մարդու իրավունքների եւ խաղաղության պաշտպանությանն ու առաջխաղացմանն ամբողջ աշխարհում: 1976թ.-ից կրում է Բոստոնի Համալսարանի Էնդրյու Ու. Մելլոնի անվան հումանիտար գիտությունների պրոֆեսորի կոչում: 

«Ավրորա» մրցանակաբաշխության համանախագահներ Ջորջ Քլունին ու Էլի Վիզելը կաշխատեն Ընտրող հանձնաժողովի մյուս նշանավոր անդամների հետ: