logo
ՓԱԿԵԼMenu
Լորդ Արա Դարզի. ««Ավրորան» հավատում է, որ յուրաքանչյուր ոք արժանի է երկրորդ հնարավորության»

Լորդ Արա Դարզի. ««Ավրորան» հավատում է, որ յուրաքանչյուր ոք արժանի է երկրորդ հնարավորության»

Չնայած համավարակի պատճառած խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային՝ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորք քաղաքում կայացավ «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» հոբելյանական շարքի առաջին միջոցառումը՝ մեծարանքի արժանացնելով «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ ի պատիվ նախաձեռնության հնգամյակին:
 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին իր գործընկերների անունից ընթերցեց հանձնաժողովի միասնական հայտարարությունը.

«Վերջին հինգ տարում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն առաջատարի դեր է ստանձնել մարդասիրության ոլորտում՝ զորացնելով մերօրյա հերոսների մի ամբողջ սերունդ եւ ձեւավորելով համախոհ անհատների բացառիկ գլոբալ համայնք»: