The Aurora prize

Մայքլ Օմարթյան

ԱՄՆ Իլլինոյս նահանգում ծնված հանրահայտ երգիչ, երգահան եւ պրոդյուսեր Մայքլ Օմարթյանը գրեթե 40 տարի երաժշտության ասպարեզի էպիկենտրոնում է: «Գրեմմի» մրցանակի բազմակի դափնեկիր (ներառյալ «Տարվա ստեղնահար» եւ «Տարվա պրոդյուսեր» անվանակարգերում) Օմարթյանը երաժշտության պատմության մեջ առանձնանում է որպես մեկը, որին հաջողվել է երեք տասնամյակ անընդմեջ՝ 1970-1990թթ., լինել առաջին հորիզոնական զբաղեցրած ձայնագրությունների պրոդյուսեր:
Հավատքով ներշնչվող հաջողակ պրոդյուսերը
Armenian

Կարինե Արաբյան

Կարինե Արաբյանի անունը սերտորեն կապված է կոշիկի արտադրության աշխարհի հետ, որտեղ ավանդաբար գերակշռում են տղամարդիկ, եւ այս կինն, անշուշտ, գիտի, թե ինչպես է պետք այնտեղ նավարկել։ Ընդամենը տասը տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում նա կարողացավ կարեւոր դիրք գրավել որպես դիզայներ, որը կանգնած է կանանց կոշիկների եւ աքսեսուարների համանուն բրենդի ակունքներում։ Նա նաեւ ներկայացրեց Հայաստանը բարձր նորաձեւության աշխարհին։
Ֆրանսիահայ դիզայները՝ ոգեշնչված հայրենիքով
Armenian

Վարդգես Կնաջյան

Աշխարհում շքեղ ժամացույցներ ու զարդեր նախագծող եւ արտադրող ամենահին ադամանդագործական ընկերության՝ Backes and Strauss-ի ներկայիս սեփականատեր ու գլխավոր գործադիր տնօրեն Վարդգես Կնաջյանը հետաքրքիր կյանքով է ապրում՝ ժամանակը կիսելով Ժնեւի եւ Լոնդոնի միջեւ։ Իր նախնիների ոդիսականի համեմատ, այնուամենայնիվ, Վարդգեսի կյանքը թվում է իրադարձություններից գրեթե զուրկ, փոխարենը նրա ընտանեկան պատմությունն ասես գրված լինի շատ հանրահայտ ու պահանջված վիպասանի կողմից։
Աշխարհի ամենահին ադամանդագործական ընկերության սեփականատերը՝ իր ընտանիքի ոդիսականի մասին
Armenian

Մարիամ Մերաբովա

Երգչուհի Մարիամ Մերաբովայի անունը երկար ժամանակ հայտնի էր միայն հատուկ երաժշտասերներին եւ ջազային ակումբների մշտական այցելուներին։ Ստվերում մնալով՝ «Եվրատեսիլ» մրցույթում տարբեր տարիներին նա ձայնակցել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի մասնակիցներին՝ որպես բեք վոկալիստուհի։ Նա հանրությանը ներկայացավ 2015թ., երբ մասնակցեց ռուսական «Գոլոս» («Ձայն») հեռուստանախագծին՝ աներեւակայելի էքսպրեսիայով եւ երաժշտության նուրբ ընկալմամբ նվաճելով ունկնդիրների համակրանքը։ Ջազային անդերգրաունդից մինչեւ համառուսաստանյան ժողովրդականություն ճանապարհն անցնելով՝ Մերաբովան փառքը ժամանակավոր արժեք է համարում։ Երգչուհին գիտի՝ կարեւորը սեփական անձին ու արմատներին հավատարիմ մնալն է։
Տոհմածառի պահապանը
Armenian

«Պետք է դուրս գալ հայկական գետտոյից»

Հայ միջնադարյան պատմության մասնագետ, պատմաբան Կլոդ Մութաֆյանի անունն անբաժանելի է Կիլիկիայի Հայոց թագավորության ժամանակաշրջանից։ Սեպտեմբերին Մութաֆյանը մասնակցելու է «Անիվ» հայագիտական հետազոտությունների աջակցության եւ զարգացման հիմնադրամի նախաձեռնած «Հայկական սփյուռքը եւ հայ-ռուսական հարաբերությունները.

Image: 
Armenian

ԳԼՈԲԱԼ ՀԱՅԵՐԻ ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ Է

Պատմական հնարավորություն՝ հայերի միավորման եւ Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար

Այս շաբաթ աշխարհի խոշորագույն հայկական կազմակերպությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Նյու Յորքում տոնում է իր 110-րդ տարեդարձը: Այս հանգրվանը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ապագան վերաձեւելու համար եւ մտածելու, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է մասնակցել վաղվա առավել հզոր Հայաստանի կերտմանը:

Image: 
Armenian

Վարդան Մելքոնյան

Լոնդոնի կենտրոնում գտնվող Abbey Road երաժշտական ստուդիան 1969թ. Բիթլզի անմոռանալի համերգից հետո բազմաթիվ համերգներ և ձայնագրություններ է կազմակերպել: Սակայն 2014թ. ապրիլին տեղի ունեցածի նման միջոցառում այնտեղ դեռևս չէր եղել:
Բեյրութից Լոնդոն. «Շնորհակալ ենք, որ կանք»
Armenian

Մարկ Նշանեան

Մարկ Նշանեանն արդեն 30 տարի «փիլիսոփայում է»: Իր աշխատությունները գրում է ֆրանսերեն՝ դպրոցական տարիների լեզվով, հայերեն, որը մեծ դժվարությամբ ստիպված էր նորից սովորել, եւ անգլերեն, որն ուսանել է ԱՄՆ-ում: Մարկը փիլիսոփա է եւ գերմանագետ, բայց ինքն իրեն առաջին հերթին համարում է «ճանապարհորդող դասախոս». նա լեզվաբանության եւ հայ գրականության վերաբերյալ դասախոսություններ է կարդացել Փարիզում, Վիեննայում, Երուսաղեմում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Բեյրութում եւ վերջերս՝ Ստամբուլում:
Վերադարձ հայրենիք
Armenian

Աննա Մազմանյան

Աննան իր բոլոր ջանքերն ուղղում է իր հայրենիքի խոհանոցի ուսումնասիրությանն ու վերածննդին, քանի որ նրա ընտանիքի պատմությունն ուղղակիորեն կապված է հայկական մշակույթի եւ հեռավոր անցյալի իրադարձությունների հետ:
Food Adventures խոհարարական նախագծի հիմնադիրը
Armenian

Հայերը Չիլիում

Հարավային Ամերիկայով մեր սրընթաց ուղեւորությունն Անդերի վրայով տանում է Չիլի։ Հարավային Ամերիկայի հարավ-արեւմտյան հատվածը, որը տեղաբնիկների լեզվով կոչվել է Չիլի, 19-րդ դարի վերջերից սկսած տուն է դարձել բազմաթիվ ներգաղթյալների համար, եւ բացառություն չեն եղել հայերը։

Armenian

Դավիթ Յան. «Ես երեք հայրենիք ունեմ»

Եռանդուն Դավիթ Յանը բոլոր առումներով տաղանդավոր մարդ է։ Ծնվել է Երեւանում հայ մորից ու չինացի հորից եւ 47 տարեկանում հասցրել է կառուցել տեխնոլոգիական կայսրություն (ABBYY), մշակել առաջին շարժական համակարգիչը երիտասարդների համար (Cybiko), ստեղծել ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսի կառավարման նորարարական համակարգ (iiko) եւ առցանց վճարումների հարթակ (Platius), Մոսկվայում բացել արտ-սրճարան ու չորս ակումբ, Երեւանում հիմնել կրթական հիմնադրամ («Այբ» դպրոցը), գիրք գրել («Այժմ ուտում եմ այն, ինչ ցանկանում եմ»), տուն նախագծել, ֆիզիկայի ու մաթեմատիկայի գծով ստանալ գիտական աստիճան, նկարահանվել հեռուս

Image: 
Armenian

Ճանապարհ դեպի Տաթեվ

Ասում են, թե հազար կիլոմետրանոց ճամփորդությունն սկսվում է մեկ քայլից: Երեւանից դեպի Տաթեւի վանք՝ Հայաստանի հարավարեւելյան հատված, յուրաքանչյուր քայլը դիտարժան կադր է: Տաթեւը Հայաստանի ամենահրապուրիչ տեսարժան վայրերից է: Վանքին կարելի է հասնել Հալիձոր գյուղից «ՏաԹեւեր» (Տաթեւի թեւեր) օդային ճանապարհով, որն ընդգրկված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում, որպես աշխարհի «ամենաերկար հետադարձելի ճոպանուղի»: Դեպի Տաթեւ ուղեւորությունը նույնքան հիասքանչ է, որքան նշանակետը: Երեւանից մեկնեք լուսաբացից մեկ ժամ առաջ, որպեսզի դիմավորեք Արարատյան դաշտավայրի լուսապայծառ առավոտը: Եւ սա դեռ սկիզբն է.

Armenian

715267151674941441

715493100987133952

712880195913523200

714709447273234432

AURORA PRIZE

“It’s time to show the power of what we feel.”

AURORA PRIZE

“It’s time to show the power of what we feel.”