logo
ՓԱԿԵԼMenu
Գրեգուար Ահոնգբոնոն՝ 2021 թ. «Ավրորայի» հերոս

Գրեգուար Ահոնգբոնոն՝ 2021 թ. «Ավրորայի» հերոս

Գրեգուար Ահոնգբոնոնը «Սբ Կամիլ» ընկերակցության հիմնադիրն է, որն օգնում է Արեւմտյան Աֆրիկայում հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց եւ փորձում է վերջ տալ նրանց շղթայակապ պահելու տեղական անմարդկային սովորությանը: Հոգեկան առողջության ակտիվիստ դարձած նախկին մեխանիկը տասնյակ հազարավոր մարդկանց է փրկել տառապանքներից եւ նույնիսկ մահից՝ ստեղծելով համախոհ անհատների համայնք, որոնք պարտավորվում են ուրիշների հանդեպ նույնը կիրառելով հատուցել իրենց նկատմամբ կատարված բարի գործը: Գրեգուար Ահոնգբոնոնը բուժվելու հնարավորություն է ապահովել հոգեկան խանգարումներ ունեցող եւ էպիլեպսիայով տառապող մոտ 100.000 մարդու: