logo
ՓԱԿԵԼMenu
Ջորջ Քլունի. «Անսովոր ժամանակներ են հատկապես հայ ժողովրդի համար»

Ջորջ Քլունի. «Անսովոր ժամանակներ են հատկապես հայ ժողովրդի համար»

Չնայած համավարակի պատճառած խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային՝ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորք քաղաքում կայացավ «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» հոբելյանական շարքի առաջին միջոցառումը՝ մեծարանքի արժանացնելով «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ ի պատիվ նախաձեռնության հնգամյակին:
 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին ազդեցիկ ուղերձով հանդես եկավ «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառմանը.

«Անսովոր ժամանակներ են, անսովոր՝ հատկապես Հայաստանի ժողովրդի համար: Մենք հույս ունենք եւ աղոթում ենք խաղաղության հնարավորինս շտապ հաստատման համար: Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք: Ինձ համար պատիվ էր հենց սկզբից լինել «Ավրորա» մրցանակի մի մասը՝ Էլի Վիզելի, երջանկահիշատակ Էլիի հետ»: