logo
ՓԱԿԵԼMenu
Էմանուել Տաբան` մերօրյա հերոս

Էմանուել Տաբան` մերօրյա հերոս

Նրանց կյանքը եւ գործունեությունը դարձել են այլոց ապրելու երաշխիքը: Այս մարդկանց նվիրումի եւ համարձակության շնորհիվ տասնյակ, հարյուրավոր ու հազարավոր մարդիկ կարողացել են փրկվել: Ո՛չ պատերազմները, ո՛չ բնական աղետները, ո՛չ էլ ահաբեկչությունը նրանց չեն կանգնեցնում: Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում, Լատինական Ամերիկայում ու աշխարհի մյուս ծայրերում նրանք ներդնում են ոչ միայն իրենց ժամանակը, ռեսուրսներն ու անվտանգությունն, այլեւ ամենաթանկը՝ սեփական կյանքը, որպեսզի աշխարհը դառնա մարդկության համար առավել ապահով վայր:

Երեխա հասակում փախստական դարձած, բժիշկ Էմանուել Տաբանը պուլմոնոլոգ է: Նա Հարավային Սուդանից է: Կորոնավիրուսի համավարակի ժամանակ նա յուրօրինակ տեխնիկա է կիրառել՝ մարդկանց փրկելու համար: Պրոցեդուրան, որ հայտնի է ճկուն օպտիկամանրաթելային բրոնխոսկոպիա, վերացնում է լորձը շնչուղիներից: Արդյունքում կորոնովիրուսով ծանր հիվանդները կրկին կարող են շնչել: