logo
ՓԱԿԵԼMenu
ՀՐԱՏԱՊ. «ԱՎՐՈՐԱՆ» սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ ուղղված Արցախի բնակչությանը, եվ սկսում է հայտերի ընդունում

ՀՐԱՏԱՊ. «ԱՎՐՈՐԱՆ» սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ ուղղված Արցախի բնակչությանը, եվ սկսում է հայտերի ընդունում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անհապաղ սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ օգնելու արցախյան պատերազմից տուժած երեխաներին եւ մեծահասակներին: Աջակցության առաջին ծրագրերը կհայտարարվեն այսօր՝ 2020 թ. նոյեմբերի 18-ին:

Բացի այդ, «Ավրորան» պատրաստ է ընդունել նախագծերի հայտեր, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին եւ վիրավորներին Արցախի եւ Հայաստանի տարածքում: Սկզբնական փուլում հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նախագծերի չափանիշներն ու մանրամասները կհստակեցվեն, որոնց մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Լուսանկարը՝ Արեգ Բալայանի