logo
ՓԱԿԵԼMenu
«Ավրորա» ֆորումի գլխավոր աջակիցները

«Ավրորա» ֆորումի գլխավոր աջակիցները

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Ավրորա» ֆորումի հիմնադիր-գործընկերներն ուրախ են հայտարարել, որ Երեւանի կոնյակի գործարանը, «Արմենիա» հեռուստաընկերությունը, «The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan» հյուրանոցը միավորել են ջանքերն՝ աջակցելու «Ավրորա» ֆորումին:

«Ավրորա» ֆորումը հնարավոր դարձավ մարդկանց եւ կազմակերպությունների անմասն նվիրումի եւ ներգրավվածության շնորհիվ, որոնց աջակցությամբ «Ավրորան» իրապես դարձավ համաշխարհային շարժում: Այժմ նրանց աջակցությամբ «Ավրորա» ֆորումը միավորում է աշխարհի լավագույն փորձագետներին եւ ոգեշնչում համաշխարհային փոփոխություններ՝ հնարավորություն ընձեռելով մարդկությանն իրացնելու իրենց հավաքական ներուժը:  

«Այս տարիներին մենք հպարտությամբ ենք աջակցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, իսկ այժմ մեծ ոգեւորությամբ մաս ենք կազմում այս տարվա ավելի քան  տպավորիչ նախաձեռնությանը: «Ավրորա» ֆորումը եւ Երեւանի կոնյակի գործարանն իրենց առաքելությամբ նույն ցանկությունն ունեն՝ Հայաստանը տեսնել համաշխարհային քարտեզին՝ որպես տարածաշրջանի մշակութային, կրթական, տեխնոլոգիական եւ մարդասիրական կենտրոն: Եվ մենք ուրախ ենք շարունակելու համագործակցությունը Հայաստանի մշակույթն ու ժառանգությունը միջազգայնորեն ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ»,- ասաց Երեւանի կոնյակի գործարանի վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Կարին Մադելրիոն:

«Համաշխարհային մարտահրավերները հաղթահարելու եւ տեղական զարգացումն ապահովելու համար մենք պետք է բարձրացնենք իրազեկությունն ամենահրատապ խնդիրների վերաբերյալ եւ միավորենք մարդկանց, որոնք ցանկանում են դրական փոփոխություն բերել: Ահա թե ինչու է «Արմենիա» հեռուստաընկերությունը միանում  «Ավրորա» ֆորումին՝ տարածելու  աշխարհն ավելի լավը դարձնելու ջանքերի մասին ուղերձը: Բացառիկ փորձագետների, առաջնորդների եւ մարդասերների այս համայնքը ցույց է տալիս, թե ինչպես կարող են մարդիկ համընդհանուր օրակարգով եւ սեփական հանձնառությամբ ազդեցություն ունենալ մեր ապագայի վրա: Մենք պարզապես չէինք կարող չաջակցել այս ամենին»,- նշեց «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը:

««The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan» հյուրանոցի համար պատիվ է ողջունել «Ավրորա» ֆորումի հյուրերին եւ մասնակիցներին, հայտնի մարդասերներին եւ առաջատար փորձագետներին, հոգ տանել այն անհատների մասին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողին: «Ավրորա» ֆորումը Հայաստանի ժամանակակից պատմության յուրահատուկ իրադարձություն է, որը ներկայացնում է վերջին փոփոխություններով պայմանավորված, նրա անցումը նորին ու դերակատարությունը համաշխարհային ասպարեզում: Մենք ուրախ ենք, որ մասնակից ենք այս իրադարձությանը»,- նկատեց «The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan» հյուրանոցի գլխավոր մենեջեր Մայքլ Կոլթսը:

«Ավրորա» ֆորումի միջոցառումները տեղի են ունենում Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-ից 21-ը. այստեղ են աշխարհի առաջատար փորձագետները՝ գիտելիք, մտքեր եւ գաղափարներ փոխանակելու, որոնք միասին կարող են էական փոփոխություն բերել աշխարհում: Ֆորումն իր հեռահար օրակարգով եւ գործընկերների միասնական հանձնառությամբ կառաջարկի համաշխարհային մարտահրավերներին դիմագրավելու եւ տեղական զարգացում ապահովելու ուղիներ: