logo
ՓԱԿԵԼMenu
2018թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչ

2018թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչ

Մայիս 10, 2018թ., Լոնդոն. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի երրորդ ամենամյա հետազոտության արդյունքները վկայում են, որ մարդկանց կեսից մի փոքր ավելին (52%) պատերազմի վտանգը դիտարկում է որպես գլոբալ ամենահրատապ հումանիտար խնդիր՝ մի մարտահրավեր, որի առաջ հիմա կանգնած է ողջ մարդկությունը: 2017թ. այդ ցուցանիշը կազմում էր 41%: Հումանիտար ոլորտի ամենամեծ մտահոգությունը շարունակում է մնալ ահաբեկչությունը՝ (58%), որն անցած տարվա ցուցանիշի համեմատ նվազել է հինգ կետով:

Նման անորոշության եւ վախի պայմաններում շատերը զգում են, որ ճգնաժամերը գնալով սրանում են. մարդկանց  61%-ն ասում է, որ այսօր աշխարհում չափից շատ հումանիտար ճգնաժամեր կան բոլորին հետեւելու համար:

Ամենամյա հանրային կարծիքի ուսումնասիրության (որի շրջանակներում հարցվել է շուրջ 11 հազար մարդ 12 երկրից) արդյունքները նաեւ փաստում են, որ մարդիկ շարունակում են սխալ պատեկարցումներ ունենալ այն երկրների մասին, որոնց վրա ամենաշատն է ազդել ճգնաժամը, եւ կարծում են, որ ամենամեծ թվով փախստականների ընդունել են զարգացած երկրները: Մարդկանց 97%-ը չգիտի կամ թերագնահատում է այն փաստը, որ տեղահանված մարդկանց մեծամասնությունը հյուրընկալվում են զարգացող երկրներում, այլ ոչ թե Արեւմուտքում:

Թյուրըմռնումներ կան նաեւ հենց փախստականներին հասկանալու հարցերում: Շատերը կարծում են, որ փախստականների շուրջ մեկ երրորդը (32%) 18 տարեկանից ցածր են: Այս տարվա ապշեցուցիչ բացահայտումներից մեկն էլ ցույց է տալիս, որ մարդկանց մեկ երրորդից մի փոքր ավելին (36%) երեխաների պաշտպանությունը դիտարկում են որպես հրատապ հումանիտար խնդիր, իսկ կանանց պաշտպանությունը՝ շուրջ մեկ քառորդը (24%):

Շարունակելով անցած տարվա ընկալումը՝շատ երկրներ դեռ կարծում են, որ փախստականները սպառնալիք են ներկայացնում իրենց մշակույթին եւ երկրին ընդհանրապես: Մարդիկ չեն ընդնում այն իրական արժեքը, որ փախստականները կարող են բերել իրենց երկրներին եւ իրենց տնտեսություններին:

2018թ. ցուցիչի լուսավոր կետն այն է, որ նկատվում է հավատ առ այն, որ համաշխարհային առաջնորդները կարող են լուծել փախստականների ճգնաժամի հարցը, մասնավորապես Անգելա Մերկելը (աճել է 13 կետով՝ հասնելով 46%-ի), Դոնալդ Թրամփը (աճել է 10 կետով՝ հասնելով 40%-ի), Վլադիմիր Պուտինը (աճել է 11 կետով՝ հասնելով 35%-ի) եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը (աճել է 9 կետով՝ հասնելով 31%-ի) բարելավել են իրենց ցուցանիշները նախորդ տարվա արդյունքների համեմատ: Բիզնես առաջնորդներին, այդ թվում՝ Բիլ Գեյթսին (41%) եւ Մարկ Ցուկերբերգին (35%), եւս ընդունում են որպես գործիչներ, որոնք ունակ են կարգավորելու փախստականների ճգնաժամը:     

«Մտահոգիչ է, որ արդեն իսկ երրորդ տարին է, որ «Ավրորա» մարդասիրության ցուցիչը բացահայտում է փախստականների համաշխարհային ճգնաժամի իրողությունների վերաբերյալ դժգոհության նման մակարդակ: Շատ կարեւոր է, որ մարդիկ տեղեկացված լինեն խնդրի բնույթի եւ չափի մասին, քանի որ այլապես անտարբերությունը եւ ինքնագոհությունը խանգարում են գործելու հանուն աշխարհում ամենախոցելի մարդկանց համար»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Հուսադրող է, որ մադրկանց 65%-ը համաձայն է, որ աշխարհում հումանիտար մարտահրավերների հետ կապված իրավիճակն ավելի բարդ կլիներ, եթե չլինեին հասարակական կազմակերպությունների ջանքերը: Մասնավորապես, հարցվածները կարծում են, որ միջազգային հասարակական կազմակերպությունները լավագույնս կարող են իրազեկել խնդիրների մասին եւ ներգրավել կառավարությունների աջակցությունը, իսկ տեղական հասարակական կազմակերպությունները կարող են լավագույնս աջակցություն ցուցաբերել հենց տեղերում:

«Հետազոտությունը վերահաստատում է «Ավրորա» մրցանակի ռազմավարական այն մոտեցումը, որ պետք է բարձրացնել իրազեկվածության մակարդակը, ինչպես նաեւ աջակցության տրմադրել հումանիտար գործիչներին տեղերում, որոնք, իրենց կյանքը վտանգելով, օգնում են կարիքի մեջ գտնվողներին: Մրցանակի բնույթը հնարավորություն է տալիս ընդլայնել աջակցությունը եւ նպաստել հումանիտար գործիչների գործունեությանը՝ նրանց ճանաչման արժանացնելով եւ շարունակելով նվիրատվության շղթան «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի շուրջ»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության իրականացրած 2018թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչը ներառում է հետեւյալ հիմնական բացահայտումները. 

  • Ահաբեկչությունը շարունակում է մնալ որպես ամենահրատապ գլոբալ հումանիտար մարտահրավեր, որի առաջ հիմա կանգնած է մարդկությունը.

o   Մարդկանց 58%-ը ահաբեկչությունը դիտարկում է որպես ամենահրատապ գլոբալ հումանիտար մարտահրավեր, որի առաջ հիմա կանգնած է մարդկությունը. 2017թ. այդ ցուցանիշը 63% էր:

o   Մարդկանց 52%-ը պատերազմի սպառնալիքը համարում է որպես ամենահրատապ հումանիտար մարտահրավեր. 2017թ. այդ ցուցանիշը 41% էր:

o   Որպես ամենահրատապ հումանիտար խնդիր բռնի միգրացիան/տեղահանումը նշվել է 34%-ի կողմից՝ նվազելով 8 կետով:

o   Հարցվածների միայն 36%-ն է կարծում, որ երեխաների պաշտպանությունը, իսկ 24%-ը, որ կանանց պաշտպանությունը այսօրվա ամենահրատապ գլոբալ հումանիտար մարտահրավերներից են:

  • Մարդիկ դեռեւս թյուր պատկերացումներ ունեն փախստականների ճգնաժամի վերաբերյալ.

o   Այն երկրները, որոնք մարդիկ կարծում են, թե ընդունել են ամենամեծ թվով փախստականների անցած տասնամյակի ըհնթացքում, հետեւյալն են. Գերմանիա (54%), Ֆրանսիա (30%), Թուրքիա (24%), ԱՄՆ (21%), Իտալիա (21%), Մեծ Բրիտանիայի (15%), Հունաստան (13%), Կանադա (11%), Իսպանիա (10%) եւ Ռուսաստան (9%):

o   Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի՝ 2017թ. թվով ամենաշատ փախստականներ ընդունած երկրներն են. Թուրքիա (2.9 մլն), Պակիստան (1.4 մլն), Լիբանան (1 մլն), Իրան (0.98 մլն), Ուգանդա (0.94 մլն), Եթովպիա (0.791 մլն), Հորդանան (0.685 մլն), Գերմանիա (0.669 մլն), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (0.452 մլն) եւ Քենիա (0.451 մլն):

o   Մարդկանց 97%-ը չգիտի կամ թերագնահատում է այն իրողությունը, որ տեղահանված մարդկանց մեծամասնությունը (ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի՝ 84%) հյուրընկալվում են զարգացող երկրներում:

o   Մարդիկ կարծում են, որ փախստականների 32%-ը 18 տարեկանից փոքր երեխաներ են: Մինչդեռ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի տվյալների համաձայն՝ իրողությունն այլ է՝ փախստականների ընդհանուր թվի 51%-ն են երեխաներ:

  • Մարդիկ վերապրում են «ճգնաժամի զգացողության սրում».

o   Մարդկանց 61%-ը համաձայն է այն մտքի հետ, որ այսօր աշխարհում չափից շատ հումանիտար ճգնաժամեր կան:

o   Մարդկանց 54%-ը կարծում է, որ անընդհատ լսում է միեւնույն պատմությունները փախստականների գլոբալ ճգնաժամի մասին:

o   Արդյունքում, առավել հայտնի են ավելի երկարաժամկետ ճգնաժամերը: Մինչ մարդկանց 79%-ը գիտի Սիրիայում քաղաքացիական պատերազմի մասին, 40%-ը տեղյակ չեն Մյանմայում ռոհինջաների հանդեպ բռնաճնշումների մասին:

  • Հանրային կարծիքը բաժանված է փախստականների ինտեգրացիայի հարցում.

o   Մարդկանց 48%-ը հավատում է, որ փախստականներն արժանի են առավել մեծ աջակցության, քան հիմա ստանում են:

o   Այնուամենայնիվ, մարդկանց 47%-ը կարծում է, որ իրենց երկիրն արդեն իսկ ընդունել է չափից շատ փախստականների, եւ միայն 35%-ն է կարծում, որ իրենց երկիրը բավարար քանակությամբ աշխատանք չի տարել փախստականներին օժանդակելու համար:

o   Մարդկանց միայն 30%-ն է կարծում, որ իրենց երկիրն ավելի լավն է դառնում, երբ այլ երկրներից մարդիկ գալիս են այդտեղ ապրելու, իսկ մարդկանց 41%-ը վախենում է, որ էթնիկ փոքրամասնությունները իրենց երկրի մշակույթի համար սպառնալիք են:

o   Մարդկանց միայն 40%-ն է հավատում, որ փախստականները բերում են նոր ձեռնարկատիրական ոգի ու տնտեսական հմտություններ իրենց երկրի տնտեսության եւ հասարակության համար:

o   Արդյունքում, մարդիկ հակված են կարծելու, որ միգրանտները չպետք է հաստատվեն իրենց երկրներում, այլ պետք է նրանց օժանդակել տուն վերադառնալու համար (մարդկանց 76%-ը համաձայն է, որ փախստականներին պետք է վերադառնան իրենց երկրներ այն պահին, երբ հակամարտությունները կավարտվեն):

  • Խնդիրը կարգավորելու հարցում համաշխարհային առաջնորդների հանդեպ վստահության վերականգնում
    • Միջազգային հանրությունն ընկալվում է որպես փախստականների ճգնաժամի կարգավորման հարցում լավագույնս դիրքավորված. մարդկանց 79%-ը կարծում է, որ դրանք ունեն հնարավորություն ճգնաժամի կարգավորումը ֆինանսավորելու համար:
    • Այնուամենայնիվ, մարդկանց միայն 50%-ն է վստահում միջազգային հանրությանը գլոբալ փախստականների ճգնաժամի պայմաններում ճիշտ մակարդակի/տեսակի հումանիտար օժանդակություն տրամադրելու հարցում:
    • Միջազգային առաջնորդների հանդեպ վստահությունը կրկին աճում է փախստականների ճգնաժամի կարգավորման հարցում. անցած տարվա համեմատ աճել է վստահությունը Անգելա Մերկելի (ավելացել է 13 կետով՝ հասնելով 46%-ի), Դոնալդ Թրամփի (ավելացել է 10 կետով՝ հասնելով 40%-ի), Վլադիմիր Պուտինի (ավելացել է 11 կետով՝ հասնելով 35%-ի) եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի (ավելացել է 9 կետով՝ հասնելով 31%-ի) հանդեպ
    • Մարդկանց 66%-ը համարում են, որ միջազգային բիզնես կորպորացիաներն ընդունակ են հումանիտար օժանդակություն տրամադրել փախստականների գլոբալ ճգնժամի պայմաններում. Այս պայմաններում Բիլ Գեյթսը (41%) եւ Մարկ Ցուկերբերգը (35%) ամենաբարձր ցուցանիշն են արձանագրել ճգնաժամը կարգավորելու հարցում կարողության առումով
  • Հասարակական կազմակերպությունները դիտարկվում են որպես գլոբալ համագործակցության միջնորդներ.
    • Մարդկանց 65%-ը համաձայն է, որ աշխարհի շատ հումանիտար մարտահրավերներ շատ ավելի բարդ կլինեին, եթե չլինեին հասարակական կազմակերպությունների ջանքերը:
    • Մարդկանց 52%-ը կարծում է, որ միջազգային հասարակական կազմակերպությունները շատ ավելի արդյունավետ են միջազգային հանրության վրա ազդեցություն գործելու տեսանկունից (տեղական հասարակական կազմակարպությունների համեմատ (15%))
    • Մարդկանց 40%-ը կարծում է, որ տեղական հասարակական կազմակերպությունները ավելի արդյունավետ են գործում որպես տեղերում փախստականներին օժանդակողներ (միջազգային հասարակական կազմակերպությունների համեմատ (25%))
    • Մարդկանց 76%-ը համաձայն է, որ հասարակական կազմակերպություններn իրական ազդեցություն ունեն եւ պետք է համագործակցեն տեղացիների հետ: